Հայտարարություն․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները «ապօրինի շինություն» … Read more

Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն և պարարտանյութ է առաքվել Հայաստան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել 279 տոննա ցորեն և 203 տոննա պարարտանյութ։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը 7 վագոնից կազմված շարժակազմի մասին է։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է առաքվել 25 հազար տոննա ցորեն,1600 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։ Անցած տարվա հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, … Read more

Արևի իրական գույնը սպիտակ է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը գրում է. «Արևը մեր աչքին հաճախ թվում է ոսկեգույն, երբեմն՝ կարմրավուն կամ նարնջագույն, բայց իրականում այն շատ ավելի պարզ ու «մաքուր» գույն ունի։ Արևի իրական գույնը սպիտակ է։ Արևի գույնը պայմանավորված է Երկրի մթնոլորտով։ Իրականում Արևը արձակում է բոլոր տեսանելի ալիքների լույս՝ կարմիրից մինչև մանուշակագույն, և այդ ամբողջ սպեկտրի համադրությունը … Read more

Քաղաքացիների քանի տոկոսն է պատրաստ մասնակցել փողոցային պայքարին՝ անարդար ընտրությունների դեպքում. «GALLUP»

30 Ապրիլ, 2026 15:32 Հասարակություն Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, թե ինչպես են քաղաքացիները գնահատում իրենց հնարավոր մասնակցությունը փողոցային պայքարին՝ ընտրությունների անարդար անցկացման դեպքում։ «Եթե Խորհրդարանական ընտրություններն անցնեն անարդար, պատրա՞ստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար» հարցին, քաղաքացիները պատասխանել են այսպես. 36.6%-ը նշել է, որ … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին ընտրական իրավախախտումների անթույլատրելիության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն իրազեկում է արտասահմանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որևէ պարագայում՝ նյութական կամ այլ շահի դիմաց չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջ և զերծ մնալ ինչպես առերես, այնպես էլ հեռահար հաղորդակցության միջոցով Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների ազատ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելուց՝ զգուշացնելով, որ բոլոր նման դեպքերը գտնվում են Կոմիտեի մշտական ուշադրության ներքո և անխուսափելիորեն արժանանալու են … Read more

Իմ մասնակցությամբ միջոցառումներին եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման հեռացնելու եմ

«Ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու՝ չգան տեսնեն»: Այս մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյո՞ք իր հանդիպումների ընթացքում պարբերաբար երեխաներին հանդիպելը նրանց քարոզչության մեջ ներգրավել չի նշանակում։ «Իմ մասնակցությամբ որևէ միջոցառման ընթացքում եթե որևէ պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս, առանց քննարկման … Read more

Ռուս սահմանապահները բարձրացրել են վարձատրությունն ավելացնելու հարցը․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է հայ-իրանական ու հայ-թուրքական սահմանի պաշտպանության գործառույթների վերանայման հարցը՝ ՌԴ-ի հետ 1990-ականներին կնքված պայմանագրի համաձայն։ Նրա խոսքով՝ Հայաստանը, սեփական սահմանապահ ծառայության կարողությունները զարգացնելուն զուգահեռ, աշխատավարձ է վճարում նաև ռուս սահմանապահներին։ Վարչապետը նշել է, որ ռուսական կողմը բարձրացրել է վճարների ավելացման հարցը, սակայն ՀՀ կառավարության համոզմամբ՝ այդ միջոցները … Read more

Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է տարվում․ Փաշինյան

Հայաստանի կառավարությունն Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի վերադարձի ուղղությամբ կատարում է ամենօրյա աշխատանք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ե՞րբ կլինեն արդյունքներ, երբ որ կլինեն, կտեսնենք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, ոչ թե նրա համար, որ ինչ-որ ինֆորմացիա ունեմ, որը չեմ ուզում կիսել, այլ իմ փորձը ցույց է տալիս՝ մինչև որևէ մեկը սահմանը … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատավոր Դոլմազյանը թույլ չտվեց Սամվել Կարապետյանին գնալ հոր գերեզման

Տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի դատական հերթական նիստը։ ArmLur.am-ը դատարանի դահլիճից հայտնում է, որ փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ թույլ տալ Սամվել Կարապետյանին այցելել հոր գերեզմանին, մերժվեց։ Քնար Մանուկյան Մանրամասները՝ տեսանյութում․

ԱՁ-ների և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է

30 ապրիլի 2026 – 15:42 AMT PanARMENIAN.Net – անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար ապահովագրավճարների վճարման վերջնաժամկետը երկարաձգվել է, հայտնում է ՊԵԿ-ը: «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով կատարված փոփոխություններով՝ 2025 թվականի ընթացքում 2,400, 000 դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող ԱՁ-ներն ու նոտարները 2026 թվականի ապրիլի 20-ի փոխարեն ապահովագրավճարները կարող են … Read more