«Ուժեղ Հայաստան»-ի Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանավորված է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Նշենք, որ մինչ այս հայտնի էր միայն 1 կալանավորված անձի մասին։ Խոսքը հետախույզ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) մասին է։