2024-ին ԶՈՒ-ում թոքաբորբի հետևանքով մահացության դեպք չի արձանագրվել․ ՊՆ-ը հակադարձում է ՔՊ-ական պատգամավորին

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ․ «Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով … Read more

Եթե չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես՝ կփրկվեր 3500 հայորդու կյանք. Նարեկ Կարապետյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44-օրյա պատերազմի ելքը։ Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք։ Եթե հետևեիք նրա հորդորին և չլինեիք այսպես ինքնավստահ անհեռատես, օր առաջ կավարտվեր պատերազմը, և հայտնի պայմաններով կպահվեր Հադրութը, Շուշին, Լաչինը, Քարվաճառը։ Սամվել … Read more

Անդոնին ստիպեցին ներողություն խնդրել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Վերածնվող Արցախ» շարժման հիմնադիր Անաստաս Իսրայելյանը։ Հարցազրույցը՝ տեսանյութում

2-րդ սերնդի թղթադրամները կփոխանակվեն բոլոր բանկերում առանց սահմանափակումների և անվճար․ ԿԲ

ՀՀ երկրորդ սերնդի բոլոր թղթադրամները կփոխանակվեն ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ։ ԿԲ-ից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի կողմից իր մամուլի հաղորդագրություններում և բացատրական տեսանյութերում, 2-րդ սերնդի թղթադրամները համարվում են օրինական … Read more

Ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում. «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ

Ապրիլի 11-ին՝ ժամը 17։00-ին, հավաքվում ենք Ազատության հրապարակում։ Ովքեր ուզում են փոփոխություն, ովքեր ուզում են ապրել արժանապատիվ, ովքեր ուզում են ապրել ուժեղ Հայաստանում,  ունենալ անվտանգությույն և երկարատև խաղաղություն, հավաքվում են Ազատության հրապարակում։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը։ Անդրադառնալով վերջին հարցման արդյունքներին՝ որտեղ ՔՊ-ի վարկանիշը 16,5 … Read more

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել կառուցողական դեր ստանձնել Մերձավոր Արևելքում պատերազմի դադարեցման գործում

Չինաստանը հույս ունի, որ Իրանի դեմ պատերազմում ներգրավված կողմերը կօգտվեն խաղաղության հնարավորությունից և կհաղթահարեն տարաձայնությունները երկխոսության միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով France 24-ը, այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Պակիստանի միջնորդությամբ Իրանին ներկայացված հրադադարի վերաբերյալ ԱՄՆ առաջարկի մասին հարցին, որն իրանական կողմը մերժել է։ ԱԳՆ խոսնակը … Read more

Այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա. Թրամփ – Live News

Այսօր երեկոյան մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա։ Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար այդպես կլինի։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք այսօր երեկոյան կիմանանք՝ աշխարհի երկար և բարդ պատմության ամենակարևոր պահերից մեկը։ 47 տարվա շորթումը, կոռուպցիան և մահը վերջապես կավարտվեն։ Աստված օրհնի Իրանի մեծ ժողովրդին»։

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

«Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն է»,- հայտնում են ՀՀ ՊՆ … Read more

Վենսը խոսել է Իրանի հետ բանակցությունների մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների ակտիվ փուլը կշարունակվի մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված գործարքի կնքման վերջնաժամկետը։ «Մինչև այդ ժամանակը (Թրամփի սահմանած վերջնաժամկետը – խմբ.) դեռ շատ բանակցություններ կան անցկացնելու Իրանի հետ,- ասել է Վենսը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Թրամփն ավելի վաղ պահանջել էր անհապաղ գործողություններ ձեռնարկել … Read more

Այս գիշեր կկործանվի մի ամբողջ քաղաքակրթություն․ Թրամփն՝ Իրանի մասին

Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի և այլևս երբեք չի վերականգնվի․ Իրանի մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։«Չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, բայց, հավանաբար, դա տեղի կունենա։ Այժմ, երբ տեղի է ունեցել ռեժիմի լիակատար և ամբողջական փոփոխություն, և գերակշռում են տարբեր, ավելի խելամիտ ու պակաս ծայրահեղական մտածողություն ունեցող ուժեր, … Read more