ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունների ակտիվ փուլը կշարունակվի մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված գործարքի կնքման վերջնաժամկետը։
«Մինչև այդ ժամանակը (Թրամփի սահմանած վերջնաժամկետը – խմբ.) դեռ շատ բանակցություններ կան անցկացնելու Իրանի հետ,- ասել է Վենսը Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Թրամփն ավելի վաղ պահանջել էր անհապաղ գործողություններ ձեռնարկել Իրանի նոր կառավարությունից՝ սպառնալով ոչնչացնել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները: Թրամփը նաև հայտարարել էր Իրանի դեմ հզոր հարվածներ հասցնելու և երկիրը «քարե դար» վերադարձնելու ծրագրերի մասին: Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Իրանի կառավարությունը պետք է համաձայնության գա Միացյալ Նահանգների հետ մինչև ապրիլի 7-ի երեկոյան ժամը 8:00-ն: