Ընտրակաշառքի գործով ձերբակալներից 3-ը կկալանավորվեն
Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։ Հիշեցնենք՝ երեկ կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների։ Գնահատեք հոդվածը