Ընտրակաշառքի գործով ձերբակալներից 3-ը կկալանավորվեն

Ընտրակաշառքի գործով ձերբակալներից 3-ը կկալանավորվեն

Ընտրակաշառքի գործով երեկ ձերբակալված 5 անձից 3-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։

Հիշեցնենք՝ երեկ կոմիտեն տեսանյութ էր հրապարակել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից հանդես եկող մի խումբ անձինք ընտրակաշառք են բաժանել՝ հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք քաղաքացիների։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment