Հունիսի 1-ին Երևանում փակ փողոցներ կլինեն – Live News

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին՝ ժամը 11։30-19։00-ն երթևեկությունը դադարեցվելու է Տերյան և Պուշկինի փողոցների՝ Հյուսիսային պողոտային հարող հատվածներում: Այս մասին տեղեկացրին քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից: Հունիսի 1-ի միջոցառումներով պայմանավորված կսահմանափակվի երթևեկությունը նաև Աջափնյակ վարչական շրջանում:

Գինու օրեր են լինելու. փողոցներ կփակվեն

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ «Երևանի գինու օրերը» փառատոնն անցկացնելու նպատակով հունիսի 4-8-ը՝ ժամը 16:00-22:30-ը, փակ կլինեն Սարյան-Պուշկին խաչմերուկից Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկ, Սպենդիարյան-Մոսկովյան խաչմերուկից Մոսկովյան-Զորյան խաչմերուկ, Սարյան-Մոսկովյան-Թումանյան խաչմերուկից Թումանյան-Փարպեցի խաչմերուկ ընկած հատվածները:

Որ փողոցներն են փակ լինելու մայիսի 4-ին

Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու. Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը:Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաևՀանրապետության հրապարակը, Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,Շահումյան … Read more

Մայիսի 1-ին փակ փողոցներ կլինեն

Մայիսի 1-ին Ամիրյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան փող.–Մաշտոցի պող. խաչմերուկ ընկած հատվածում և Հանրապետության հրապարակում նախատեսվում է տոնական շքերթ և համերգ՝  նվիրված Աշխատավորի օրվան: Մայիսի 1-ին՝ ժամը 13:00-ից Ամիրյան փողոցում մեկնարկելու է շքերթ, իսկ ժ. 14:00-ից Հանարապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում նախատեսվում է օդապարիկների թռիչք, ցերեկային հրավառություն, ուղղաթիռների թռիչք: Հաշվի առնելով … Read more