Ծեծկռտուք՝ Չարենցավանի դատարանում. վնասվածքներ են ստացել նաև կարգադրիչները, 31 անձ ձերբակալվել է

Այսօր՝ ապրիլի 1-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում. գրում է shamshyan.com-ը։ «Դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժողի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի, որի ժամանակ կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, որոնցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել»,- գրել է կայքը։ Ներքին գործքերի նախարարությունից … Read more

Ռուսաստանյան գործարարների մասնակցության հարցը՝ Վլադիմիր Պուտին–Նիկոլ Փաշինյան հանդիպման առանցքում

Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշել է, որ Մոսկվան ունի բազմաթիվ գործընկերներ գործարար շրջանակներում, որոնցից մի քանիսը, չնայած ունեն ՌԴ քաղաքացիություն, ներկայումս գտնվում են անազատության մեջ։ Պուտինը հավելել է, որ թեև դա Հայաստանի ներքին որոշման հարց է, սակայն ցանկալի կլինի, որ այդ անձինք հնարավորություն ունենան մասնակցելու … Read more

Ի վիճակի չենք մեր քաղաքացիներին բացատրել՝ ինչու ՀԱՊԿ-ը չարձագանքեց 2022-ին. Փաշինյանը՝ Պուտինին

2022 թվականին ՀԱՊԿ-ի մեխանիզմները պետք է աշխատեցին, բայց չաշխատեցին, ՌԴ նախագահի հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք չենք թաքցրել մեր խնդիրները ՀԱՊԿ-ի հետ, որովհետև մենք 2022-ին ունեցել ենք կոնկրետ իրավիճակ, իմ կարծիքով՝ մեխանիզմները պետք է աշխատեին, բայց չաշխատեցին», – նշել է Փաշինյանը: Նա շեշտել է, որ սա բերեց այն իրավիճակին, որը ներկայումս … Read more

Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ երբեք հարցականի տակ չեն լինի․ Փաշինյանը՝ Պուտինին

Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: © 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են. Website by … Read more

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարևոր են Հայաստանի համար. վարչապետ

Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Հայաստանի համար, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։ «Իհարկե, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ խորն են և մեզ համար շատ կարևոր։ Ես կարծում եմ, որ դրանք դինամիկ զարգանում են մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրողությունների համատեքստում, այժմ, երբ վերջապես խաղաղություն է հաստատվել Հայաստանի … Read more

Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանը գոհանում է այն ամենով, ինչն օգուտ է բերում հայ ժողովրդին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հանգիստ է վերաբերվում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերություններին, սակայն Երևանը չի կարողանա միաժամանակ լինել երկու մաքսային միությունների անդամ»,-հայտարարել է Պուտինը Պուտինը նշել է, որ հույս ունի, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունը ապագայում … Read more

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվան աջակցում է հայ ժողովրդի շահերին. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ծառայում են հայ ժողովրդի շահերին։ Այս հայտարարությունը հնչել է Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում։ Բանակցությունների շրջանակում կողմերը անդրադարձել են երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններին։ Քննարկումների օրակարգում ընդգրկված են եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տարածաշրջանային հարցեր։ Պուտինը նշել է, … Read more

Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 11 անշարժ և շարժական գույք, շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:  Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի նախկին հրամանատար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից … Read more

Վահագն Խաչատուրյանը և Սատու Կոյվուն կարևորել են խաղաղության գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Եվրամիության դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ընդգծելով, որ առաքելության գործունեությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության և անվտանգության ապահովման գործում։ Նա նշել է, որ վերջին չորս տարիների … Read more

Մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը․ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը․ Փաշինյան

tert.am  Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի։   «Ես արդեն հրապարակավ հայտարարել եմ Հայաստանում, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երևանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, բայց դա … Read more