Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի շրջանակում իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքները։
Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Երանուհի Թումանյանցը, Անահիտ Աբրահամյանը և Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը հանդիպել են «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի իրականացումը գնահատող փորձագիտական թիմի ղեկավար Բունաֆշա Գուլակովայի և փորձագետ Արմեն Մելքումյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների արդյունքներն ու արձանագրված առաջընթացը: