Եկեղեցում տեր հայր է, դրսում՝ փարաջեն հանած սովորական քեռի, հոպար. Տեր Վրթանեսը՝ իշխանության «շրջիկ» քահանայի մասին

-Թեմի առաջնորդի մոտ գերխոնարհ կեցվածքով է, Սիոն սրբազանն ինչ ասի, պարտաճանաչ կանի, բայց Սիոն սրբազանից հեռու էլ ինչ ասես, կանի: Աշխարհիկ կյանքով ոնց որ ապրի: Եկեղեցուց դուրս իրեն միշտ քաղաքացիական հագուստով եմ տեսել: Եկեղեցում փարաջեն կապում է, քահանա է, եկեղեցուց դուրս է գալիս, փարաջեն հանում , սովորական քաղաքացու պես փողոցում արդեն հոպար, քեռի է դառնում: … Read more

Դուք համոզվա՞ծ եք, որ ես ստրիպտիզ ակումբում եմ. Փաշինյանին պատարագ մատուցած «շրջիկ» քահանան՝ սկանդալային  տեսանյութի մասին

Գյումրու Յոթ վերք եկեղեցում դեկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանին «պատարագ» մատուցած Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցնում է՝ համացանցում վերջին օրերին շրջանառվող տեսանյութում, որտեղ ինքը ծխում է, իսկ հետեւում կիսամերկ պարուհի է, չի եղել ստրիպտիզ ակումբում, ինչպես ներկայացվում է  համացանցում: -Դուք համոզվա՞ծ եք, որ ես ստրիպտիզ ակումբում եմ,- մեզ հետ զրույցում հարցրեց քահանան, ապա … Read more

«Կյանքի Խոսքը» որեւէ կերպ ներգրաված չէ Մայր Աթոռի եւ վարչապետի միջեւ լարված հարաբերություններում. Արմեն Լուսյան

Aravot.am-ի հարցերին պատասխանում է Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հովիվ Արմեն Լուսյանը: -Կա կարծիք, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավում դերակատարություն ունի «Կյանքի Խոսք» եկեղեցին: Ինչքանո՞վ են այս պնդումները իրատեսական, հավաստի: – Կցանկանայի պաշտոնապես վստահեցնել, որ Մայր Աթոռի եւ ՀՀ վարչապետի միջև ծավալվող լարված հարաբերություններում «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին որեւէ կերպ ներգրավված չէ, եւ … Read more

Մեր օրենքները կոպտորեն խախտող վարչապետը չի էլ նկատում, որ իր իշխանությունն աստիճանաբար ձեռք է բերում օկուպացիոն ռեժիմի կերպարանք. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՆՄԱՆԸ ՊԵՏՔ Է ՎԵՐՋ ՏՐՎԻ Փաշինյանի հավատադավ արշավանքը Գյումրիում է՛լ ավելի խորացրեց մեր հանրության մեջ այն գիտակցումը, որ Հայաստանի այսօրվա վարչապետը ուր գնում է՝ ցանում է պառակտություն, անհավատություն, գժտություն, անօրենություն և պղծություն: Սահմանադրությունը, մեր օրենքները և, գլխավորապես՝ Քրեական օրենսգրքի 441 հոդվածը (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները … Read more

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ։ Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է, Տեր Գառնիկ քահանայի կողմից պատարագ կմատուցվի Ամենափրկիչում։ Սա կլինի ամենախայտառակ պատարագը, որը ամբողջությամբ կանցկացվի ուժայինների զոռբայության արդյունքում Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից