«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

«Շիրակ Ավիա» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 2-ից կգործարկի Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ shirakavia.am  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Հնդկական ավիաընկերությունը դադարեցրել է դեպի Բաքու, Թբիլիսի, Ալմաթի և Տաշքենդ չվերթները

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով հնդկական IndiGo ավիաընկերությունը դադարեցնում է Բաքու, Թբիլիսի, Ալմաթի և Տաշքենդ չվերթները մինչև փետրվարի 28-ը։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ այս որոշումը ուղևորների և անձնակազմի համար անվտանգ և հարմարավետ ճանապարհորդություն ապահովելու միջոցառումների մի մասն է։ Ուղևորները կարող են դիտարկել այլընտրանքային ճանապարհորդության տարբերակներ կամ ստանալ ամբողջական փոխհատուցում։