Օլիմպիական խաղերի բացումից հետո Ջեյ Դի Վենսը կժամանի Հայաստան. AP – Live News

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը փոխնախագահ Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նրա կինը՝ Ուշա Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իտալիայում ԱՄՆ դեսպան Թիլման Ֆերտիտտան։ «Իտալիայից հետո Վենսը կուղևորվի Հայաստան … Read more

Այսօր Ալեն Սիմոնյանը ունենալո՞ւ է այնքան դուխ, որ ռուսների երեսին ճպացնի (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Ձորաղբյուրի մանկապարտեզում երեխաները սոված են մնում (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ԿԽՄԿ պատվիրակության համատեղ գործողությունների ծրագրերը

Փետրվարի 5-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Դաֆնե Մարեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության 2025-2026 թթ․ համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր։ Դաֆնե Մարեն ներկայացրել է ընթացիկ ծրագրերը՝ դրական գնահատելով դրանց իրականացման ընթացքը և ձևավորված համագործակցության արդյունքները։ … Read more

Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկը նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ․ Գևորգ Դանիելյան

Եկեղեցու «բարենորոգման» մեկնարկն ուրվագծվեց և նշանավորվեց նոր կոպտագույն խախտումների համալրմամբ, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ,  իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Մասնավորապես՝ զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, լուծարելու (արդեն խոսվում է նաև բուժհաստատություններում նույն կերպ վարվելու մտադրության մասին), բացահայտ հակաեկեղեցական մի շարք հապճեպ մշակված օրինագծեր շրջանառության մեջ դնելու, Հայ Եկեղեցու ինքնավարությունը՝ իշխանական լծակների … Read more

Բողոքի ցույց Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և քաղբանտարկյալների

Sputnik Armenia. Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույց էր` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի, ձերբակալաված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների: Հավաքվածները վանկարկում էին` «Վեհափառ, վեհափառ»։ Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Կառավարությունը հաստատեց Սևանի սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակը՝ կգ-ը 200 դրամով

«Որոշումով 2026 թվականի համար նախատեսվում է սահմանել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ»,-կառավարության նիստին ասել է ՇՄ նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝  զեկուցելով 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին որոշման նախագիծը: Նա հայտնեց, որ որսի իրականացման ժամկետը սահմանվում է … Read more

Նրանց ճակատագիրը ոչ միայն անձնական ողբերգություն է, այլև Հայաստանի ողջ ժողովրդի արժանապատվության հարց. Սերգեյ Շահվերդյան

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը գրում է.«Արցախի Հանրապետության ռազմական-քաղաքական ղեկավարությունը Ադրբեջանի «դատարանի» կողմից դատապարտվել է ցմահ կամ 20 տարվա ազատազրկման: Նման որոշումը ներկա իրականությունում կանխատեսելի էր, բայց ոչ նման անարդար ու դաժան:Նման չոր տողերի հետևում կան մարդկանց ճակատագրեր, տարիներ ծառայություն իրենց ժողովրդին, իրենց ընտանիքները, երեխաները, հարազատները: Սա պարզապես թվեր … Read more

Բերդի զինվորական հոսպիտալը կլուծարվի. զինծառայողների բուժսպասարկումը կիրականացվի Բերդի ԲԿ-ում

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 5–ի նիստում որոշում կայացրեց  ՀՀ պաշտպանության նախարարության «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի գործունեությունը կդադարեցնել, փոխարենը կգործի «Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ը։ Մասնավորապես, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող ՊՆ զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը։ Նշենք, որ Բերդում տեղակայված ՀՀ ՊՆ զորային կազմավորումների բուժապահովումն առավել արդյունավետ … Read more

15-19 տարվա ազատազրկում՝ պատանդառված մեր հայրենակիցներին – Live News

Բաքվի զինվորական դատարանի վճռով Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Լևոն Բալայանը  և Դավիթ Ալավերդյանը՝ 16, Վասիլ Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։Հիշեցնենք. նրանք գերեվարվել էին Արցախի վերջին պատերազմից հետո, Արցախի հայաթափման ժամանակ՝ 2023 թվականի սեպտեմբերին: