Հատկապես մտահոգիչ է ուսուցիչների էլեկտորալ վարքագիծը. քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Կառավարող քաղաքական ուժի օգտին հանրահավաքներում և հանդիպումներում պետական կրթական, առողջապահական հիմնարկությունների, ՏԻՄ-երի ենթակա կառույցների աշխատակիցների զանգվածային մասնակցությունը աշխատանքային ժամերին վկայում է, որ այդ համակարգերը Հայաստանում հանրային ծառայության անկախ ինստիտուտներ չեն, այլ շարունակում են մնալ և դիտարկվել որպես էլեկտորալ կոնվեյերներ։ Եվ այս խնդիրը բարոյական կոչերով չի լուծվելու երբեք: Ինձ համար, … Read more

Քրեորեն պատժելի է բաց քվեարկելը և քվեաթերթիկը շահադիտական նպատակով նկարելը․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան տեսանյութում խոսում է բաց քվեարկելու, քվեաթերթիկ լուսանկարահանելու մասին և ոչ միայն։

ՌԴ-ի «նախազգուշական կրակոցները» միայն խնդիրներ են առաջացրել ժողովրդի համար, ինչը անթույլատրելի է

ՌԴ-ն՝ նախագահի խոսնակի շուրթերով, վերջնաժամկետ սահմանեց ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ի կազմից դուրս գալու թեմայի շուրջ՝ նշելով, որ հարցը կքննարկվի դեկտեմբերին։ Այս համատեքստում ՌԴ-ից շարունակում են ՀՀ-ին հորդորել թեմայի շուրջ հանրաքվե անցկացնել, մինչդեռ իշխանությունն այդ գաղափարը, ըստ էության, մերժում է։ Չգիտեմ, թե ով է հուշել Մոսկվային թեման հանրաքվեի դաշտ տեղափոխել, սակայն դա ակնհայտորեն ժամանակ ձգելու խնդիր է լուծում։ … Read more

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է «հայկական» պահանջով. տեսանյութ

Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ) պահանջով… Ասաց, արձագանքելով մեր Աննա Գրիգորյանի արդարացի մեղադրանքին։ Ինքնախոստովանություն։ Ալենը թե նեղանա, թող դատի տա։ Սովոր է։ Մեկն արդեն պարտվել է։   Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

«ԲՐԵՎԻՍԸ» հերքել է EURONEWS-ում հրապարակված սոցհարցման արդյունքների համապատասխանությունը իր իրականացրած հարցմանը

Ինձ հետաքրքիր է (շատ միամիտն եմ), Եվրոպական Միության նորաթուխ առաքելությունը Հայաստանում՝ EUPM Armenia, ի՞նչպես կարձագանքի Եվրանյուզում տեղ գտած այդ խայտառակությանը։

ԵԱՏՄ հայտարարությունը Փաշինյանին կարող էր տողատակում ունենալ անվտանգության հավաքական երաշխիքը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ Նիկոլ Փաշինյանը ըստ էության իրավացի է. անտրամաբանական է անել հանրաքվե, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցության համար:Միաժամանակ սակայն, անտրամաբանական է խոսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության կուրսի մասին, երբ այդ ամենը ենթադրում է ընդամենը մեկ նախադասությամբ մի օրենք խորհրդարանում, որը կառավարող մեծամասնությունն ընդունել է զուտ այն պատճառով, որ այն մերժելը … Read more

Սա զզվելի կեղծիք է․ Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել…

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին, մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունն ունի 65% ձայն։ Սենց կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է։ Իսկ գիտե՞ք՝ կեղծիքը որն է. այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի … Read more

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. Սուրենյանց – Live News

Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի Հանրայինի երեկվա բանավեճից հետո ստացել եմ գոհունակության, քաջալերանքի բազմաթիվ արձագանքներ, հեռախոսազանգեր: Ես երեկ ավելին չեմ ասել, ինչն առկա է ԲՀԿ-ի քաղաքական օրակարգում, մեր քաղաքական թիմի խոսույթում, «Առաջարկ Հայաստանին» ծրագրում: Հենց քաղաքական և ծրագրային հենքի վրա ենք մենք բացահայտել Նիկոլ Փաշինյանի թիմի, ՔՊ-ի քաղաքական … Read more

Նիկոլին մի՛ հավատացեք, նայե՛ք և համոզվե՛ք – Live News

Հունիսի 8-ը՝ առանց կապիտուլյանտ ռեժիմի։ Նիկոլին մի հավատացեք, նայեք եւ համոզվեք։ 2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն ԱԺ -ում ասում էր. «Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի ինքնորոշված, եւ Արցախը պետք է լինի անկախ, ինքնուրույն, հզոր եւ հպարտ, ինչպես այսօր է, ինչպես եղել է»։ Սա ես չեմ ասել, սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ այսօր … Read more

Դիլիջան քաղաքը մերժեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին – Live News

Այսօր Դիլիջան քաղաքում Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի նախընտրական հանդիպմանը ներկա է եղել մոտ 60-70 դիլիջանցի, որոնք համայնքապետարանի ու համայնքապետարանի ենթակա մանկապարտեզների աշխատողներ են եղել, դպրոցների տնօրեններ, նաև Ն․ Փաշինյանին հավանող կենսաթոշակառուներ։ Եվ դա 16 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքում; Դիլիջան քաղաքը մերժեց Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին։  Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը