1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր

1/15 ընտրատեղամասում անցկացված վերահաշվարկի արդյունքում նախկինում անվավեր ճանաչված 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր, հայտնում է Փաստինֆոն։ Վավեր ճանաչված քվեաթերթիկներից 1-ը պատկանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 3-ը՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին, 1-ը՝ «Հայաստան» դաշինքին, 2-ը՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցությանը։

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ

23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ։ Դեպքը հանձնաժողովի կողմից արձանագրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Big brother տելեգրամյան ալիքից։ Երևանի 7/40 ընտրատեղամասում ծրարները թափանցիկ են, ինչի պատճառով քվեարկությունը տեսանելի է։

Քրեորեն պատժելի է բաց քվեարկելը և քվեաթերթիկը շահադիտական նպատակով նկարելը․ Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան տեսանյութում խոսում է բաց քվեարկելու, քվեաթերթիկ լուսանկարահանելու մասին և ոչ միայն։

Յուրաքանչյուր ընտրող տեղամասում պետք է ստանա 18 քվեաթերթիկ. ԿԸՀ

Տեղամասում պետք է ստանաք ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեք կարող։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից: «Դուք ազատ եք ձեր կամքը դրսևորել քվեարկության խցիկի ներսում՝ գաղտնի, ինչպես և պահանջում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։ Հունիսի 7-ին գնացե՛ք տեղամասեր և հիշեք՝ ընտրությունների արդյունքները որոշողը ձեզնից յուրաքանչյուրն է»,- ասվում է ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունում։

Հայտնի է ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի քվեաթերթիկի համարները

ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի քվեաթերթիկի համարը. 1 Ռեֆորմիստների կուսակցություն 2 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն 3 «Ուժեղ Հայաստան» դաշինք 4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն 5 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն 6 «Միասնության թևեր» կուսակցություն 7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն 8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն 10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն … Read more