Տարեդարձդ շնորհավո՛ր – Ազգ

«Ազգի» 34-ամյա պատմության մեջ երբեւէ չի պատահել, որ էջ հրատարակենք՝ առանց գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գիտության: Սա բացառիկ, եզակի դեպք է, մեր անակնկալն է սիրելի գլխավոր խմբագրի ծննդյան 26 հազար 280 երորդ օրը հիշատակելու, շնորհավորելու, նրան մեր ջերմությունն ու սերը խոստովանելու: Հակոբ Ավետիքյանը Սփյուռքում ձեւավորված սովորույթի համաձայն, իր տարեդարձը տոնելու սովորույթը չունի, թեեւ «Ազգ»-ականներս խմբագրության … Read more

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է – Ազգ

Համաշխարհային պատմությունից ինձ հայտնի չէ որեւէ հեղափոխություն, որը դժբախտություն չի բերել տվյալ երկրին ու ժողովրդին, անկախ այն բանից, թե այդ հեղափոխությունը ներքին դրդապատճառների՞ց, թե՞ արտաքին հրահրմամբ, ուղղորդմամբ կամ կազմակերպմամբ է տեղի ունեցել, եւ կամ՝ այդ բոլորի համատեղման հետեւանքով:Այս հաստատումը բնավ պայմանավորված չէ ռամկավար-ազատական իմ ըմբռնումներով, որոնք միշտ կողմ են էվոլյուցիային (արեւմտահայերը պիտի ասեին՝ եղափոխություն) եւ … Read more

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

Մի թունդ բանավեճ տեսա, որն այն թեզի տակ էր, թե ով քննադատում է ընդդիմությանը` ջուր է լցնում իշխանության ջրաղացին: Թեզի հեղինակը լուրջ համարվող մարդ էր, ավելին` լրատվական քաղաքականություն իրականացնողներից մեկը, եւ այս պրիմիտիվիզմն ինձ ավելի տխրեցրեց` մտածել տալով, թե քանի մեր մտածող շրջանակները իրականությունը չեն տարբերել պսեւդոիրականությունից, Հայաստանն այս վիճակից դուրս չի գալու, միգուցե էլ … Read more

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գործարկման համար նախատեսվող քայլերի նոր մանրամասների մասին աննախադեպ հայտարարություններով է հանդես եկել: Միջանցքը 2025 թ. օգոստոսի 8-ի Սպիտակ տան եռակողմ հայտարարությունից հետո վերանվանվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity   TRIPP): Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը ներկայումս ԱՄՆ-ի հետ քննարկում է … Read more

Euronews-ը «չեզոքությամբ» պարտակելու է Ալիեւի ոճրագործության հետքերը

Միջազգային կազմակերպություններին վտարելու պայմաններում նոյեմբերի 18-ին Բաքվում բացվել է «Եվրոնյուզի» նոր գրասենյակը, որի ներկայացուցիչն ընդգծել է՝ սա համագործակցության ամրապնդում է նշանակում: Գրասենյակի հիմնումը հնարավոր է դարձել Ադրբեջանի գործուն ջանքով: 20 լեզվով, ամսական ավելի քան 145 միլիոն ակնդիր, հետեւող ունեցող հիշյալ մեդիահարթակը, ըստ ներկայացուցչի, չեզոք, անկախ է, տեղեկատվությունը՝ փաստահեն, իսկ իրենց նպատակը՝ճշմարտությունը ցույց տալը: «Արդի աշխարհում, … Read more

Արաբական մամուլ. Ալ-Մայադին. ԱՄՆ-ը ձգտում է ստեղծել նոր միջանցք դեպի Ասիա՝ շրջանցելով Ռուսաստանը

Լիբանանյան հեղինակավոր հրատարակության նոյեմբերի 15-ի այս հոդվածը հատվածաբար ներկայացնում ենք ռուսական «ԻնոՍՄԻ»-ից թարգմանությամբ: ԱՄՆ-ի եւ այլ երկրների հետ Ադրբեջանի կողմից ստորագրված նոր էներգետիկ համաձայնագրերը նվազեցնում են նրա կախվածությունը ռուսական գազից՝ թուլացնելով Մոսկվայի ազդեցությունն ու ամրապնդելով Անկարայի դիրքերը:  2025 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված խաղաղության համաձայնագիրը հաստատեց այսպես կոչված «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար» … Read more

Տարաձայնություններ Հայաստանի եւ հայկական սփյուռքի միջեւ

Կ. Պոլսո «Հայ թերթ» կայքում արտատպված այս հոդվածը, որ ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը, հրապարակվել է անգլիական Independent-ի թուրքերեն տարբերակի նոյեմբերի 5-ի համարում, ուստիեւ կարող է ժամանակավրեպ թվալ, սակայն՝ առաջին հայացքից միայն: Այն առումով, որ դրանում արծարծվող խնդիրները, ինչպիսիք են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացումը, շարունակում են մնալ մեր հասարակության ուշադրության կենտրոնում, տեղիք տալով … Read more

Ընդդեմ պատմության խեղաթյուրման – Ազգ

«Ազգ»ի նախանցյալ համարում խոստացել էինք անդրադառնալ օրերս լույս տեսած, ավելի ճիշտ՝ վերահրատարակված կարեւոր մի ժողովածուի, որը կրում է «Զ. Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» վերնագիրը եւ որի հեղինակը ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջյանն (1893-1970) է, որն այն հրատարակել է ռուսերեն լեզվով, «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի 1968 թ.ի 2-րդ համարում, «ԼրՑՏՐՌՍՏ-սՌՑպՐՈՑցՐվՈÿ ՍՏվՓպտՓՌÿ ի. ըցվÿՑՏչՏ» վերնագրով, որպես պատասխան եւ հերքում ադրբեջանցի … Read more

Ռիքի Շեյնը եւ իր «Օ Մամի» Հասմիկ Պալլարյանը

Անցյալ տարի նոյեմբերի 8-ին Բեռլինում երկարատեւ հիվանդությունից հետո 80 տարեկանում մահացել է 1960-ականների վերջի, 70-ականների սկզբի համաշխարհային փոփ երաժշտության աստղ Ռիքի Շեյնը: Շեյնի կատարած ամենահայտնի երգը՝ «Մամի բլյուն», 1970-ականներին երգում էր ողջ աշխարհը, այն հնչում էր անգամ աշխարհից կտրված Խորհրդային Հայաստանի հեռավոր գյուղերում… Եվ ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա հայերը չգիտեն, որ Ռիքի Շեյնն ունեցել … Read more

Բացառիկ գիտաժողով՝ նվիրված Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի եւ «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության համագործակցությամբ  2025 թ. հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի 85-ամյակին նվիրված գիտաժողով: Գիտաժողովի բացման եւ ողջույնի խոսքով ելույթ ունեցան ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը, «Համազգային» հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանը, … Read more