«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

Արցախցիների ոտնահարված իրավունքների մասին մշտապես բարձրաձայնող Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI) հոկտեմբերի 11-ին Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, պետնախարար, նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանի հետ Ժնեւում հանդիպումից հետո («Ազգի» սեպտեմբերի 26-ի համարում անդրադարձել ենք) https://azg.am/am/%d5%aa%d5%b6%d5%a5%d6%82%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b6%d5%be%d5%ab%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b0/ 38 րոպեանոց անգլերեն փոդքասթ է հրապարակել, որ վերնագրել է «ԼՂ -ի (ժողովուրդը) բնակիչներն արդյոք ուզո՞ւմ են վերադառնալ» (Do the people of … Read more

Հայոց ցեղասպանության նահատակ հոգեորականի՝ Իգնատիոս արք. Մալոյանի սրբադասումը առաջիկա կիրակի

Հոկտեմբերի 19-ին ժամը 10. 30-ին Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում տեղի կունենա երանելի Իգնատիոս արք. Մալոյանի եւ 6 այլ երանելիների սրբադասման հանդիսավոր արարողությունը, որ գլխավորելու է Նորին սրբություն Լեւոն ԺԴ պապը: «Վատիկաննյուզի» սույն  ծանուցմանը հավելենք Լիբանանի Հ. Կ. Պատրիարքական թեմի հաղորդագրությունը, որ իրազեկում է, թե հոկտեմբերի 20-ին ժամը 11-ին հանդիպելու են Հռոմի քահանայապետ Լեւոն ԺԴ պապին, … Read more

«Մատրյոշկա» ցանցը Փաշինյանին մեղադրում է «տոլեռանտություն» սերմանելու մեջ եւ տպագրում է արհեստական   բանականության ստեղծած վատ պատկերներ

«Ինսայդեր» (The insider) հետաքննական-վերլուծական կայքում ամսույս 11-ին հրապարկված հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք մեկ-երկու աննշան հապավումով: Ռուսերեն-անգլերեն այս լրատվամիջոցի խմբագրակազմը տեղաբաշխված է ամբողջ աշխարհում: Կրեմլամետ «Մատրյոշկա» բոտերի ցանցը նոր արշավ է սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ երկրում 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին: Այս մասին «Ինսայդեր»-ին պատմել է «Բոտարգելիչ» նախագիծը (antibotnavalny): Նախագծի վերլուծաբանների խոսքով՝ … Read more

Կամո Հայրապետյան«Միասնությունն ու համախմբվածությունն են մեր ժողովրդի հարատեւության հիմքը»

Կամո Հայրապետյանը ՌԴ Կրասնոդարի երկրամասի ճանաչված եւ հեղինակավոր գործիչներից է: Նա երկար տարիներ ղեկավարել է արտադրական ձեռնարկություններ, իսկ այսօր գլխավորում է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքը: Նրա գործունեությունը ընդգրկում է տնտեսական, բարեգործական եւ հասարակական ոլորտներ՝ միտված համայնքային կապերի ամրապնդմանը եւ հայ մարդու ինքնության պահպանմանը: 2004-ից հանդիսանում է «Եդինայա Ռոսիյա» կուսակցության անդամ, 2010-2015 թթ՝ … Read more

Հայաստանը եւ Ադրբեջանը ՄԱԿ-ում. 2 տարբեր մոտեցում

Սեպտեմբերի 22-ից 30-ը ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նիստի շրջանակներում մի շարք պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ տեղի ունեցան պետությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ: Իրադարձությունը առանձնահատուկ բնույթ էր կրում, քանի որ պետությունների ղեկավարները, արտգործնախարարները եւ այլ պաշտոնյաներ ելույթներ ունեցան` ցույց տալու համար միջազգային քաղաքական դաշտում իրենց երկրի քաղաքական, տնտեսական եւ … Read more

Բալաքյանի նոր ժողովածուն` «Նյույորքյան եռերգություն»

Չիկագոյի համալսարանի հրատարակչությունը օրերս լույս է ընծայել Պուլիտցերյան եւ այլ մրցանակների դափնեկիր Փիթեր Բալաքյանի բանաստեղծությունների նոր գիրքը «Նյույորքյան եռերգություն» խորագրով: Հնարամիտ, էլիպտիկ եւ խորիմաստ լեզվապաշարով գրված այս երկարաշունչ պոեմը բաժանված է երեք մասի եւ նկարագրում է մի մարդու ճանապարհորդությունը 1960-ական թվականներից մինչեւ 21-րդ դարի առաջին տարիները: Ճանապարհորդությունը, որ հիմնականում տեղի է ունենում Նյու Յորքում եւ … Read more

Անտոնի Չեքեմյան՝ գիտնականը, մարզիկը, թաիթահայը

ԵՐԵՎԱՆ-ՖԱԱ՛Ա, Թաիթի, Ֆրանսիական Պոլինեզիա – Անտոնի Չեքեմյանը (ծն. 1974, Վալանս, Ֆրանսիա) մարդկային աշխարհագրության, աշխարհաքաղաքականության, շրջակա միջավայրի գիտությունների, գյուղատնտեսության, քաղաքային եւ տարածաշրջանային ծրագրման մասնագետ է: Գրենոբլի Քաղաքային ծրագրման ինստիտուտում ստացել է բակալավրի եւ մագիստրոսի աստիճան ծրագրման եւ հետազոտության ոլորտում: Դոկտորական թեզը, որ քննում է Եվրոպական Միության միասնական ագրարային քաղաքականության ազդեցությունը Ֆրանսիայի գյուղական համայնքների վրա, 2010-ին պարգեւատրվել … Read more

Հիշողության լուսավոր ուրվանկար – Ազգ

Կարպիս Սուրենյան -100 Անցյալը հիշողության մեջ մնում է նշանների ձեւով, փակ թե բաց աչքերով ներսուզումների մեջ, ուր ասես թափառող միտքդ հիշեցնում է տարբեր դեմքեր ու դեպքեր: Չգիտեմ ինչից է, մնում է այն, ինչ կարեւոր է եղել, բախտորոշը, նաեւ հակառակը, գուցե հիշողությունը ենթագիտակցական շերտերից աննշան դեպքեր ու երեւույթներ էլ է վեր հանում, բայց երբ գրի առնել … Read more

Ռուսաստանում դավաճանություն են կոչել «նոր Հայաստան» կառուցելու Փաշինյանի պլանները

Հայաստանի «Չորրորդ հանրապետության», նրա ոչ թե Երրորդի նման «հակամարտության տրամաբանության», այլ «խաղաղության տրամաբանության» վրա հիմնվելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերյան հայտարարություններին ռուսական ԱրԹիՎիԱյ-ի (RTVI) հետ զրույցում անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ռուս պատգամավորի կարծիքով, Հայաստանի վարչապետը «փնտրում է գեղեցիկ փաթեթավորում» իր «ձախողված» ներքին եւ … Read more

Երբ դատական համակարգը գործում է արդար

Դժբախտաբար վերնագիրս չի վերաբերում մեր երկրին, այլ՝ Մ. Նահանգներին, նրա դատավորներին, դատական համակարգին, նախագահ Թրամփին, որ վերջին շրջանում շեղվածության նշաններ է ցույց տալիս, մի քիչ էլ՝ նիկոլականությանը: Նկատե՞լ եք,- հարց են տալիս բախտագուշակները մեզ,- որ Նիկոլ Փաշինյանը ո՛ր երկրի կամ պետության ղեկավարի հետ հանդիպի, դժբախտ բան է պատահում տվյալ անձին, տվյալ պետությանը: Նա եղավ Վատիկանում, … Read more