Բողոքի ձայն՝ Հայ եկեղեցու հալածանքների դեմ

Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը, Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը բողոքի ձայն են բարձրացնում Հայ Առաքելական եկեղեցու հալածանքի դեմ Հոկտեմբերի 21-ին ավստրիական kathpress լրատվական ծառայությունը հաղորդում է, որ Ավստրիայի եկեղեցիների էկումենիկ խորհուրդը հայտարարություն է տարածել, որով դատապարտում է ՀՀ-ում երկու արքեպիսկոպոսի, մեկ եպիսկոպոսի եւ մեկ քահանայի դեմ (պատժիչ) գործողությունները եւ «կուռ համերաշխություն հայտնում Հայ առաքելական եկեղեցուն եւ … Read more

 Դիլարա Էֆենդիեւայի տեղը բանտը չէ՞

«Հետաքրքրական էր զբոսնել Երեւանում, տեսնել այն, ինչ սովորաբար ամեն օր ուսումնասիրում ենք տեղեկատվական աղբյուրներով: Զբոսանքի ընթացքում նույնիսկ մի հեռուստալրագրողի տեսա, ճանաչեցի հաղորդումներից», հոկտեմբերի 23-ին X-ում Հանրապետության հրապարակից լուսանկարներ հրապարակելով գրում է ադրբեջանական օդանավով 5 հոգանոց պատվիրակության կազմում հոկտեմբերի 21-22-ին Երեւան ժամանած Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամմադովը: Նրա կողքին է Բերձորի ճանապարհը փակած Դիլարա … Read more

Արարատյան ցուցահանդես

«Թեքեան Կենտրոն» հիմնադրամը սիրով հրավիրում է ԱՐԱՐԱՏԸ հայի աչքերով լուսանկարների միջազգային ցուցահանդեսի բացմանը, որը կկայանա ս.թ. հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Թեքեյան Կենտրոնի ցուցասրահում Երեւան, Խանջյան 50 Հեռ. +374 10 573057 www.tekeyancentre.am/info@tekeyancentre.am Ի դեպ, ԹԿ հիմնադրամի «Արարատը հայի աչքերով» ցուցահանդեսն առաջին անգամ բացվել է 2016 թ. Երեւանում, Թեքեյան կենտրոնում, այնուհետեւ ՀՀ Անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առթիվ … Read more

Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձր պարգեւը՝ Թեսսա Հոֆմաննին

Թեսսա Հոֆմանն Սավվիդիսը հոկտեմբերի 20-ին արժանացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության բարձր պարգեւին՝ Արժանիքների խաչին: Այն շնորհվում է քաղաքական, տնտեսական, մշակութային, մտավոր կամ կամավորական աշխատանքի բացառիկ նվաճումների համար: Հոֆմանը գերմանացի բանասեր է, սոցիոլոգ, Օսմանյան կայսրության՝ հայերի, հույների եւ ասորիների հանդեպ իրագործված ոճրի՝ ցեղասպանության հետազոտող, Թուրքիայի փոքրամասնությունների, Հայաստանի անցյալի եւ ներկայի, նաեւ սփյուռքի վերաբերյալ տարբեր աշխատությունների հեղինակ: … Read more

Տերմինաբանական անհամապատասխանություններ եւ փոփոխություններ ՌԴ-ի հետ հարաբերություններում

Վերջին շաբաթներում միջազգային խաղաղության եւ բարգավաճման Թրամփի ուղին (TRIPP) դարձել է ամենաքննարկված թեմաներից մեկը: Սակայն այդ առթիվ օգտագործված տերմինաբանության ոլորտում կան էական անհամապատասխանություններ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համառորեն շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 80-րդ նիստին ելույթ ունենալով նա նշեց, որ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան փաստաթղթի գլխավոր ձեռքբերումը Թրամփի ուղին էր, որն «անխոչընդոտ … Read more

Զաբել Բոյաջյանի գրական-գեղարվեստական ժառանգությունը թվայնացվել է

Տորոնտոյից Զորյան ինստիտուտը այս ամսվա սկզբներին հայտարարել է, որ հաջողությամբ ավարտվել է Զաբել Բոյաջյանի (Զաբէլ Պոյաճեան) ստեղծագործությունների թվայնացումը, շնորհիվ Պիտեր Թուրփանճեանի եւ իր ընտանիքի առատաձեռն նվիրատվության: Զաբել Բոյաջյանը ծնվել է 1873-ին Դիարբեքիրում: Հայրը՝ Թովմաս Պոյաճեանը, կարեւոր դերակատարություն է ունեցել Դիարբեքիրի բողոքական եկեղեցու գործունեության մեջ: Միաժամանակ եղել է Անգլիայի փոխհյուպատոսը Թուրքիայում: Համիտյան ջարդերից հետո Զաբելին ուղարկել … Read more

Գյումրիում ուժի այս մեծադղորդ ցուցադրումն ինչի՞ համար էր

Գյումրին արժանապատիվ, պատվասեր ու պատվախնդիր քաղաք է: Այն, ինչ երկուշաբթի՝ հոկտեմբերի 20-ի վաղ առավոտից այստեղ բերված ուժայինների  մեծաքանակ, համահավաք մասնակցությամբ մի քանի ժամ իրականացվեց նրա քաղաքապետարանում, դրա շենքի շուրջն ու կենտրոնական հրապարակի՝ հարող տարածքում, կարծում ենք՝ ամենեւին էլ պայմանավորված չէր տվյալ «գործողության» ընթացակարգային անհրաժեշտությամբ: Եվ այս կերպ իրականացվածը (Գյումրին իր օրում նման բան չէր տեսել) … Read more

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

Հայաստանում ստալինաբերիական ժամանակները վերադարձել են: Ոչ, դեռեւս եկեղեցիներ չեն քանդում, այդ գործը թողել են Ալլահշյուքուր Փաշազադեին, սակայն հետեւողականորեն շարունակում են եկեղեցականների, բարերարների, հավատացյալների հալածանքը, խուզարկություն-ձերբակալությունները, կեղծուպատիր գործեր հարուցելը, նրանց քննչական օրգաններ բերման, կամ ավելի ճիշտ` տարման ենթարկելը, դատարաններում մեղավորի աթոռ նստեցնելը, ԱԱԾ պադվալներում եւ այլ կալանախցերում նրանց խցկելը: Ամենայն հավանականությամբ շուտով կարգելվի մոմավառությունը, եկեղեցիների գանձանակներում … Read more

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

Ուզո՞ւմ եք գծեմ ապագա խորհրդարանի քարտեզը. Սամվել Կարապետյանի շուրջ հավաքվածների դաշինքը, ով էլ ղեկավարի այն, կստանա տասնյոթ-տասնութ տոկոս, Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքվածներինը` դրանից մի փոքր ավել կամ պակաս, մնացած մանր- մունր կուսակցությունները` արեւմտամետ-եվրոպամետ-եսիմինչամետ` բոլորով միասին մի յոթ-ութ տոկոս, ներկա իշխաանությունը, գուցե մի փոքր նորացված ցուցակով, հիսուն տոկոսից մի ճըռթ ավելի: Բոլոր ոչխարներն ու գայլերը ողջ … Read more

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների ղեկավարներ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հրավերով, հոկտեմբերի 13-ին այցելեցին Եգիպտոս՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում անցկացվող Մերձավոր Արեւելքի խաղաղության գագաթնաժողովին: Կային նաեւ բացակա երկրներ: Իրանը հրաժարվել էր մասնակցել միջոցառմանը եւ ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի շուրթերով … Read more