Ընդարմացում

Ժամանակին սոցցանցերում գրել էի Մալթայի ուխտի խաչի հետնապատկերով ուղիղ եթեր մտած մեկի մասին, որ ստանձնել էր ընդդիմադիր քաղաքականի դերը եւ դա իրացնում էր առավելագույն ջանքով: Անուն չէի նշել, քանի որ ամենախոս այդ ընդդիմադիրի կերպարն այնքան ակնհայտ նկարագիր ուներ, որ անուն տալու կարիք չկար: Ի զարմանս` ինձ պատասխանել էր լրիվ այլ մարդ, որի տեսանյութերը ես չեմ … Read more

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

Բունդեսթագի նախկին պատգամավոր, Ադրբեջանից 2016-ին 21.800 եվրո կաշառքի դիմաց նրա շահերի սպասարկու քրիստոնյա-դեմոկրատ Աքսել Ֆիշերի՝ 2025-ի ապրիլին անջատված մասով դատավարությունը հոկտեմբերի 6-ին վերսկսվելուն պես կրկին հետաձգվել է: Ֆիշերը ներկայացել է կես ժամ ուշացումով, իսկ նրա կինը, որ վերջինիս շահերի պաշտպանն է, չի ներկայացել՝ պատճառաբանելով, թե ծանուցումը չի ստացել: Կոռուպցիայի դեմ պայքարի Թրանսփերենսի կազմակերպությունը տագնապ է … Read more

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իրանի հռչակած շիա իսլամական քաղաքակրթական ազդեցությանը հակազդելու նպատակով Անկարան օրակարգ է մտցնում թյուրքական միասնական ինքնության գաղափարախոսությունը: Հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում մեկնարկեց Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի … Read more

Ջոն Այբներ. «Չկա արդարություն, չկա խաղաղություն»

«Ազգ»-ում» բազմիցս գրել ենք ԼՂ խաղաղության շվեյցարական նախաձեռնության կարեւորության եւ աճող դերի մասին, շեշտել, որ այն ունի միջազգային լայն աջակցության կարիք: Մեր թերթի հուլիսի 25-ի համարում վերնագրել էինք «Ե՞րբ է Գերմանիան միանալու այդ նախաձեռնությանը» https://azg.am/am/%d5%a5%d5%9e%d6%80%d5%a2-%d5%a7-%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b7%d5%be%d5%a5%d5%b5%d6%81%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5/ : Այն, որ հոկտեմբերի 8-9-ին Շվեյցարական նախաձեռնությունը հաջողությամբ հանդիպումներ գումարեց Բեռլինում, իրականացավ այդ նախաձեռնության կայուն սատարողի՝ Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպության(CSI) … Read more

«Երազանքս Արցախ վերադարձն է» – Ազգ

«Ազգի»  սեպտեմբերի 26-ի, հոկտեմբերի 3-ի համարներում ներկայացրել էինք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ մեր զրույցը, որի եզրափակիչ մասը՝ ստորեւ:  -Շվեյցարիա մեկնել չեմ կարող. վիզա է տրամադրում ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատունը, որ 070 նշմամբ անձնագիր ունեցողներիս վիզա չի տրամադրում: Ֆրանսիայի, Գերմանիայի պարագայում նման խնդիր չունենք: Արեւելյան Եվրոպայի երկրները չեն տրամադրում՝ բացատրելով, որ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ … Read more

«Մի կաթիլ մեղրի» նախընտրական տարբերա՞կ Գյումրու քաղաքապետի շուրջ

Ուշադիր հայացքը կարող է նկատել, որ այս օրերին լրատվական դաշտը «եռում է» Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան-վարչապետ Նիկոլ Փաշինյան խոսքային թեկուզ անուղղակի մի «փոխհրաձգության» եւ դրան հաջորդող զարգացումների մասին հրապարակումներով: Արտաքուստ ամեն ինչ սկսվեց օրեր առաջ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին Ղուկասյանի մասին Գյումրիից ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի հարցից (գուցե հանձնարարված հարցից) եւ դրան … Read more

Վլադիմիր Պետրոսյան․ կյանք՝ նվիրված մարդուն և հասարակությանը

Մոսկվայի քաղաքային կառավարության նախարար, քաղաքի աշխատանքի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (2007-2019 թթ.), ներկայումս՝ վետերանների սոցիալական վերականգնման կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի Դաշնության սոցիալական պաշտպանության վաստակավոր աշխատող Վլադիմիր Արշակի Պետրոսյանը կյանքի անչափ հագեցած ու պատասխանատու ճանապարհ է անցել, որտեղ համատեղվել են կրթությունն ու պետական ծառայությունը։ Այդ ուղին եղել է ոչ միայն ձեռքբերումներով, այլև բարդ փորձություններով ու հուսախաբություններով՝ … Read more

Հալվա – հալվա ասելով բերանը չի քաղցրանում

Հայաստանյան մերօրյա միջավայրը եռացող կաթսա է հիշեցնում, որի մեջ ով ինչ ասես լցնում է: Մեկն իր արածը ռուսական «բորշ»-ի է նմանեցնում, երկրորդը՝ եվրոպական գյուլաշի, երրորդը՝ թուրքա-արաբական աջապսանդալի, մի խոսքով՝ իսկական կեր ու սուս, կամ՝ շիլաշփոթ: Տպավորություն է ստեղծվում, որ յուրաքանչյուրն իր տեղում ճիշտ է, թեեւ վերջնական արդյունքում ստեղծվում է կաթսայի հատակին այրված մի զանգված, որի … Read more

Զմյուռնիայի հրդեհի մասին՝ անգլերենով – Ազգ

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը տեղեկացնում է, որ վերջերս հրատարակվել է Հայարփի (Ալիս) Տորյանի «Մանկությունս առանց գարունի: Զմյուռնիայի մեծ հրդեհի ականատեսի վկայությունները» հուշագրության անգլերեն թարգմանությունը: Ալիս Տորյանը այն գրել է 1970-ական թվականների կեսերին, երբ ԱՄՆ է տեղափոխվել: Այժմ, մոտ 50 տարի անց, նրա թոռը՝ Փիթերը նախաձեռնել է գրքի առաջին անգլերեն թարգմանությունը, որը նա ձոնել է իր մեծ … Read more

«Գորգերը՝ պատմության լուռ վկաներ». ցուցահանդես Գյումրիում

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում բացվել է եւ մինչեւ 2026 թ. հունվարի 31-ը կգործի գորգագործական արվեստի յուրօրինակ ցուցահանդես: Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի սրահում ցուցադրվել են քաղաքի թանգարանային օջախների հավաքածուների մեկ եւ կես տասնյակից ավելի գորգեր ու կարպետներ, այդ թվում բացառիկ նմուշներ, որոնք 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի գործեր են: Ամենահին նմուշը 1853 թվականի է: Շիրակի երկրագիտական թանգարանը, … Read more