Ռումինիայի Սուպերլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Ֆարուլը» սեփական հարկի տակ մրցել է «Ուտա Արադի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով, իսկ տանտերերի կազմում արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել հայ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։
Հանդիպման հաշիվը բացվել է 33-րդ րոպեին․ Գրիգորյանի կատարած հաշվենկատ փոխանցումից հետո Իոնուց Վինան գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը։ «Ֆարուլին» երկար ժամանակ հաջողվում էր պահպանել հաղթական հաշիվը, սակայն 77-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածով վերականգնել են հավասարությունը։
20 տուրից հետո «Ֆարուլը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Ընթացիկ մրցաշրջանում Նարեկ Գրիգորյանը Սուպերլիգայում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։