Իրան-ԱՄՆ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում․ Օմանի արտգործնախարար – Live News

ԱՄՆ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում փետրվարի 26-ին, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին: «Ես ուրախ եմ հաստատել, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները նախատեսված են հինգշաբթի օրը Ժնևում: Մենք վճռականորեն տրամադրված ենք լրացուցիչ ջանքեր գործադրել համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար», – գրել է Բադր ալ-Բուսաիդին X հարթակում: ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի և Թեհրանի միջև ծայրահեղ լարվածության ֆոնին՝ Իրանի կառավարության կողմից հունվարին հակակառավարական բողոքի ցույցերը դաժանորեն ճնշելուց հետո։ Հիշեցնենք, որ երկու կողմերի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ Օմանում փետրվարի սկզբին:

Ամերիկյան անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Իրանից հարավ-արևելք

12 Փետրվարի, 2026 Ամերիկյան MQ-4C Triton հեռահար ռադիոէլեկտրոնային հետախուզական անօդաչու թռչող սարքը երեկ մի քանի ժամ տևողությամբ թռիչք է իրականացրել Իրանից հարավ-արևելք ընկած շրջանում, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով Flightradar24-ի տվյալները։ Անօդաչու թռչող սարքն արձակվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Դաֆրա ավիաբազայից: Այն մի քանի ժամ թռիչքներ է իրականացրել Իրանի մոտ գտնվող Օմանի ծոցի միջազգային ջրերի վրա։ … Read more

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները։ Այս մասին հաղորդել է Tasnim-ը։ ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը ներկայումս խորհրդակցություններ է անցկացնում Օմանի արտաքին գործերի նախարարի հետ։ Նշենք, որ նախորդ փուլում Օմանի արտաքին գործերի նախարարը միջնորդի դեր է խաղացել կողմերի միջև հաղորդագրությունների փոխանակման գործում։

Թրամփը մտադիր է կամ Իրանին շանտաժի ենթարկել՝ իր պահանջների չկատարման դեպքում հարվածի սպառնալիքով, կամ մտադիր է նոր հարձակման

Վաշինգտոնն Իրանի շուրջ նոր ռազմակամ ուժեր է բերում, կենրոնացնում   ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել Իրանի իշխանությունների գործողություններին, և հավելել, որ տարածաշրջան ամերիկյան շատ նավեր են շարժվում։ «Այս ուղղությամբ շատ նավեր են գնում, պարզապես, ամեն դեպքում, մեծ նավատորմ է շարժվում։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Դեպի Իրան զգալի ուժեր են … Read more

Թրամփը սպառնացել է ամբողջ Իրանը ջնջել երկրի երեսից, լարվածությունը գնալով մեծանում է

Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հունվարի 14-ին կանխատեսել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի տապալումը: Նա ուղերձ է հղել Իրանի ժողովրդին, որում անդրադաձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին։ «Ինչ վերաբերում է այն մարդուն, որը նստած է այնտեղ՝ ամբարտավանության և ինքնագոհության աթոռին, և դատում է ամբողջ աշխարհը, նա պետք է իմանա. որպես կանոն, … Read more

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված. 2

Սկիզբը՝ այստեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 13-ին Պենտագոնին կարգադրել է նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը, սակայն մտափոխվել է, քանի որ լսել է գործողության ժամանակի դեմ բազմաթիվ առարկություններ: Համարվել է, որ Իրանի վրա հարձակումը ժամանակավրեպ է, իր ժամանակին չէ. այս մասին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին: ԱՄՆ-ի զինծառայողները, ինչպես … Read more

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան իրականում չեղարկված չէ, այլ ընդամենը հետաձգված

Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիան, որն այս անգամ կարող է վերածվել լայնամասշտաբ պատերազմի, իրականում չեղարկված չէ: Այն ընդամենն անորոշ ժամանակով հետաձգված է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցած ուրբաթ «Սկին Նյուզ» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ ինքն է որոշել չռմբակոծել Իրանը՝ չեղարկելով ԱՄՆ-ի պատերազմի նախարարությանը (նախկինում՝ Պենտագոն) հունվարի 13-ին տված համապատասխան հրամանը: «Ինձ ոչ … Read more