Այսօրվանից ինքնագլդորով կանոնները խախտելը կտուգանվի. ի՞նչ է թույլատրված և ի՞նչ՝ արգելված

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ուժի մեջ է մտնում օրենքը, որով ինքնագլդորով (սկուտերով), հեծանվով և առանց վարորդական վկայականի վարվող այլ միջոցներով երթևեկության կանոնների խախտման համար սահմանվում է վարչական պատասխանատվություն։ Iravaban.net-ը մեկ նյութում ներկայացնում է և՛ նոր տուգանքները, և՛ գործող հիմնական կանոնները, որոնց խախտման համար այսուհետ կարելի է տուգանվել։ Ի՞նչ է սահմանում նոր օրենքը Վարչական իրավախախտումների վերաբերյալ … Read more

Հող, անշարժ գույք, լքված գույք, ինքնակամ կառույցներ. այսօրվանից ուժի մեջ են 6 նոր կանոններ

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունված և հուլիսի 29-ին պաշտոնապես հրապարակված օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերում են անշարժ գույքին, հողային հարաբերություններին և ինքնակամ կառույցներին։ Iravaban.net-ը մեկ նյութում ամփոփում է բոլոր հիմնական փոփոխությունները։ 1. Ուրիշի հողի վրա գտնվող գույքի սեփականատերը կորցնում է հողն օգտագործելու ուղղակի իրավունքը Ուժը կորցնում է Քաղաքացիական օրենսգրքի … Read more

Օգոստոսի 30-ից հանրային վայրերում դեն նետված գույքը կանցնի համայնքին. ի՞նչ ժամկետում

Օգոստոսի 30-ից ուժի մեջ է մտնում օրենք, որով համայնքն իրավունք է ստանում իր տարածքի հանրային վայրերում հայտնաբերված դեն նետված գույքը տեղափոխել հատուկ տարածք, իսկ վեց ամսվա ընթացքում սեփականատիրոջ չհայտնվելու դեպքում այդ գույքը դառնում է համայնքի սեփականություն։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, կարգավորումը սահմանված է 2026 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-405-Ն օրենքով, որով լրացում է կատարվում ՀՀ քաղաքացիական … Read more

Օգոստոսի 30-ից ինքնակամ կառույցը կքանդվի առանց դատարան դիմելու, բայց հաշվառման ժամկետը դեռ բաց է

Օգոստոսի 30-ից ուժի մեջ են մտնում երկու օրենք, որոնք էապես փոխում են ինքնակամ կառույցների ճակատագիրը։ Համայնքի ղեկավարի գրավոր պահանջից հետո սեփականատերն ինքը պետք է քանդի կառույցը՝ մեկ ամսվա ընթացքում և իր միջոցների հաշվին, իսկ դատարանն այս շղթայում այլևս պարտադիր օղակ չէ։ Միևնույն ժամանակ օրինականացման ճանապարհը փակված չէ. հաշվառման ժամկետը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին, … Read more