Երևանը՝ COP17-ի հյուրընկալ քաղաք․ ի՞նչ է ստանալու Հայաստանը և ի՞նչ է մնալու համաժողովից հետո. «Քո ձայնը»

Հաղորդում | «Քո ձայնը»Հաղորդավար և հեղինակ | Լուսինե Մուրադյան Հյուր | ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար, COP17 համաժողովի հաղորդակցության ղեկավար Անի ՀակոբյանԹեման | «Երևանը՝ COP17-ի հյուրընկալ քաղաք․ ի՞նչ է ստանալու Հայաստանը և ի՞նչ է մնալու համաժողովից հետո» Հայաստանը պատրաստվում է ընդունել միջազգային խոշոր իրադարձություն՝ COP17 համաժողովը։ Երևան են ժամանելու աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ, իսկ … Read more

Փոքր բյուջե, մեծ փոփոխություն․ ինչպե՞ս է «Ayo!»–ն աջակցում Հայաստանի մարզերին․ «Քո ձայնը»

12 տարվա գործունեություն, մոտ 100 իրականացված նախաձեռնություն և ավելի քան 1.5 միլիոն դոլարի հանգանակություն։ «Ayo!»–ն Հայ օգնության ֆոնդի ֆոնդահայթայթման հարթակն է, որը աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին միավորում է Հայաստանի մարզերում կայուն փոփոխություններ իրականացնելու շուրջ։ ✔Ինչպե՞ս են համեմատաբար փոքր բյուջեով նախաձեռնությունները վերածվում մեծ ազդեցության։✔Ո՞ր ոլորտներում են այսօր իրականացվում «Ayo!»–ի ծրագրերը,✔ինչպե՞ս է ընտրվում դրանց ուղղվող ֆինանսավորումը,✔ի՞նչ … Read more

Էներգախնայող տուն․ Ինչպե՞ս կրճատել տան ծախսերը․ Ջերմամեկուսացումից մինչև սեփական ներդրում․ «Քո ձայնը»

Երբ ասում են էներգախնայողություն, շատերի առաջին պատկերացումը արևային վահանակներն են։ Բայց իրականում էներգաարդյունավետ տունը միայն արևային էներգիան չէ․ երբեմն ճիշտ ջերմամեկուսացումը կամ արդյունավետ վառարանը կարող են էապես փոխել ընտանիքի էներգիայի սպառումն ու ծախսերը։ Հայաստանի չորս մարզում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում և Շիրակում, 575 խոցելի ընտանիքների շրջանում իրականացված հետազոտության համաձայն պարզվել է, որ ընտանիքների մոտ 80 տոկոսը … Read more

«AI քեզ ուսուցիչ»․ AI դասընթացներ ուսուցիչների համար․«Քո ձայնը»

Արհեստական բանականությունն արդեն փոխում է ոչ միայն բիզնեսը, մեդիան կամ տեխնոլոգիական ոլորտը, այլև կրթությունը։ Եվ այստեղ կարևոր հարց է առաջանում․ եթե 21-րդ դարի երեխաներն արդեն ապրում են AI-ի աշխարհում, պատրա՞ստ է արդյոք ուսուցիչը խոսել նրանց լեզվով։ Հյուրեր՝ Անահիտ Վարդանյանը-Lumiverse էկոհամակարգի «AI քեզ բան» կրթական ծրագրի համակարգող, Մարինե Ղազարյան-M.A.M կրթական շարժման հիմնադիր տնօրեն։

439 աշակերտ և 30 ուսուցիչ․ Գիտության հանդեպ սեր սերմանելով․ ՀՕՖ-ի ամառային ճամբարների հերթական հաջողությունը. «Քո ձայնը»

«Հայ օգնության ֆոնդն» ամփոփել է 2026 թվականի ամառային հանգստի և գիտակրթական ճամբարների արդյունքները։ Այս տարի ՀՕՖ-ի աջակցությամբ կազմակերպվել և համակազմակերպվել է 4 ճամբար, որոնց մասնակցել է 439 աշակերտ և 30 ուսուցիչ։ Ծրագրերը հնարավորություն են տվել երեխաներին լիարժեք ամառային հանգիստ անցկացնել, նաև մարզաբնակ աշակերտների շրջանում մեծացնել հետաքրքրությունը գիտության, տեխնոլոգիաների և բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ։ ՀՕՖ-ի ամառային ճամբարների … Read more

Ավելին, քան խաղ. ինչպես է սպորտը դառնում աղջիկների հզորացման գործիք․ «Քո ձայնը»

Տարիներ շարունակ սպորտը հաճախ ընկալվել է որպես տղաների զբաղմունք, իսկ շատ աղջիկների համար, հատկապես փոքր համայնքներում, նույնիսկ մարզվելու հնարավորությունը սահմանափակ է եղել։ Սակայն այսօր Հայաստանում ձևավորվել է մի շարժում, որն ապացուցում է, որ սպորտը միայն մրցումների կամ հաղթանակների մասին չէ։ Այն կարող է դառնալ ինքնավստահություն, առաջնորդություն, կրթություն և կյանքի նոր հնարավորություններ ձևավորելու հզոր գործիք։ «GOALS» … Read more

Ինչպե՞ս է փոխվում հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի փիլիսոփայությունը․ «Քո ձայնը»

Հայաստանում այսօր հազարավոր հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են բախվել ոչ միայն ֆիզիկական, այլև սոցիալական, տեղեկատվական ու հոգեբանական բազմաթիվ խոչընդոտների։ Սակայն վերջին տարիներին ավելի հաճախ է խոսվում ոչ թե խնամքի, այլև իրավունքների, ինքնուրույն կյանքի, հավասար հնարավորությունների ու հասարակության լիարժեք անդամ լինելու մասին։ Ի՞նչ է փոխվել, ինչպիսի՞ մարտահրավերներ դեռ կան, և ինչպե՞ս են հասարակական կազմակերպությունները նպաստում այդ … Read more

COP17-ին ընդառաջ. Հայաստանի բնապահպանական տեսլականն ու համաշխարհային պատասխանատվությունը. «Քո ձայնը»

Այս տարի Հայաստանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանման ամենակարևոր միջազգային միջոցառումներից մեկը՝ COP17-ը։ Այն ոչ միայն մեծ պատասխանատվություն է երկրի համար, այլև հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու Հայաստանի բնապահպանական քաղաքականությունը, հաջողված ծրագրերն ու ապագայի տեսլականը։ Այդ համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR), որը տարածաշրջանի առաջին մասնավոր պահպանվող տարածքն է և համարվում է բնության պահպանության հաջողված … Read more

Սոցիալական աջակցությունից դեպի կայուն եկամուտ. ինչպե՞ս են մարզերում ստեղծվում նոր հնարավորություններ․ «Քո ձայնը»

Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների համար սոցիալական աջակցությունից հետո առաջնային է դարձել կայուն եկամտի ստեղծումը, աշխատանքի հնարավորությունների ապահովումը և սեփական բիզնես հիմնելու հեռանկարը։ Միաժամանակ Հայաստանի մարզերում շարունակում են կարևոր մնալ զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և տնտեսական զարգացման հարցերը։ Այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանի Օգնության Ֆոնդը՝ աջակցելով թե՛ արցախահայ ընտանիքներին, թե՛ Սյունիքի և Տավուշի … Read more

Տեղահանումից հետո. սոցիալական աջակցության ծրագրերի արդյունքներն ու հեռանկարները․ «Քո ձայնը»

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության և ներառման ապահովումն է։ Տեղահանությունից հետո հազարավոր ընտանիքներ բախվել են բնակարանային, զբաղվածության, կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք խնդիրների։ Պետության կողմից իրականացվել են տարբեր աջակցության ծրագրեր, որոնք նպատակ են ունեցել մեղմել սոցիալական հետևանքներն ու նպաստել մարդկանց … Read more