Հաղորդում | «Քո ձայնը»
Հաղորդավար և հեղինակ | Լուսինե Մուրադյան
Հյուր | ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար, COP17 համաժողովի հաղորդակցության ղեկավար Անի Հակոբյան
Թեման | «Երևանը՝ COP17-ի հյուրընկալ քաղաք․ ի՞նչ է ստանալու Հայաստանը և ի՞նչ է մնալու համաժողովից հետո»
Հայաստանը պատրաստվում է ընդունել միջազգային խոշոր իրադարձություն՝ COP17 համաժողովը։ Երևան են ժամանելու աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ, իսկ քաղաքում նախատեսվում են մի շարք փոփոխություններ։
✔Ի՞նչ է փոխվելու քաղաքացիների առօրյայում,
✔Ինչո՞ւ են անհրաժեշտ քաղաքի բնականոն ռեժիմի փոփոխությունները,
✔Ի՞նչ պետք է հաշվի առնեն երևանցիները COP17-ի օրերին։
✔Ի՞նչ է ստանալու Հայաստանը այս համաժողովից,
✔Ի՞նչ հնարավորություններ է այն բացելու երկրի համար, և ամենակարևորը՝ ի՞նչ է մնալու Հայաստանին COP17-ի ավարտից հետո։