439 աշակերտ և 30 ուսուցիչ․ Գիտության հանդեպ սեր սերմանելով․ ՀՕՖ-ի ամառային ճամբարների հերթական հաջողությունը. «Քո ձայնը»

«Հայ օգնության ֆոնդն» ամփոփել է 2026 թվականի ամառային հանգստի և գիտակրթական ճամբարների արդյունքները։ Այս տարի ՀՕՖ-ի աջակցությամբ կազմակերպվել և համակազմակերպվել է 4 ճամբար, որոնց մասնակցել է 439 աշակերտ և 30 ուսուցիչ։

Ծրագրերը հնարավորություն են տվել երեխաներին լիարժեք ամառային հանգիստ անցկացնել, նաև մարզաբնակ աշակերտների շրջանում մեծացնել հետաքրքրությունը գիտության, տեխնոլոգիաների և բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ։

ՀՕՖ-ի ամառային ճամբարների պատմությունը սկսվում է դեռևս 1990-ականներից, իսկ գիտաճամբարները մեկ տասնամյակ է՝ դարձել են կազմակերպության կրթական ծրագրերի կարևոր ուղղություններից մեկը։

«Քո ձայնը» հաղորդման հյուրն է ՀՕՖ կրթական և գիտական ծրագրերի ղեկավար Էդուարդ Կարապետյանը։

Leave a Comment