Տեղահանումից հետո. սոցիալական աջակցության ծրագրերի արդյունքներն ու հեռանկարները․ «Քո ձայնը»

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության սոցիալական քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության և ներառման ապահովումն է։

Տեղահանությունից հետո հազարավոր ընտանիքներ բախվել են բնակարանային, զբաղվածության, կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտների մի շարք խնդիրների։

Պետության կողմից իրականացվել են տարբեր աջակցության ծրագրեր, որոնք նպատակ են ունեցել մեղմել սոցիալական հետևանքներն ու նպաստել մարդկանց նոր կյանք սկսելու գործընթացին։ Սակայն որքանո՞վ են արդյունավետ եղել այդ ծրագրերը, ի՞նչ ֆինանսական միջոցներ են ուղղվել դրանց իրականացմանը, և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել։ Այս և հարակից հարցերը կքննարկվեն «ՀԿ Կենտրոնի» փորձագիտական վերլուծության համատեքստում։

Հյուրեր՝ Ղարիբ Հարությունյան — տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի ծրագրի փորձագետ, Նանե Մխիթարյան — «ՀԿ Կենտրոնի» բյուջեների վերլուծության երիտասարդ փորձագետ։

Leave a Comment