Էներգախնայող տուն․ Ինչպե՞ս կրճատել տան ծախսերը․ Ջերմամեկուսացումից մինչև սեփական ներդրում․ «Քո ձայնը»

Երբ ասում են էներգախնայողություն, շատերի առաջին պատկերացումը արևային վահանակներն են։ Բայց իրականում էներգաարդյունավետ տունը միայն արևային էներգիան չէ․ երբեմն ճիշտ ջերմամեկուսացումը կամ արդյունավետ վառարանը կարող են էապես փոխել ընտանիքի էներգիայի սպառումն ու ծախսերը։

Հայաստանի չորս մարզում՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում և Շիրակում, 575 խոցելի ընտանիքների շրջանում իրականացված հետազոտության համաձայն պարզվել է, որ ընտանիքների մոտ 80 տոկոսը ցանկանում է բարելավել իր կենցաղային պայմանները, բայց միայն կեսն է պատրաստ դրա համար սեփական միջոցներ ներդնել։

Արգամ Արշակյան- SAFER «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի լուծումների և խորհրդատվության խթանում Հայաստանում» նախաձեռնության ազգային համակարգող

Leave a Comment