Շրջանաձև տնտեսություն. Ինչպես փոխել մեր վերաբերմունքը ռեսուրսների նկատմամբ․ «Պոեզիա»

Շրջանաձև տնտեսությունը միջազգային օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում։ Դա տնտեսական մոդել է, որը կարող է հիմնովին փոխել մեր վերաբերմունքը արտադրության, սպառման և ռեսուրսների օգտագործման նկատմամբ։ Շրջանաձև տնտեսությունը ենթադրում է վերաօգտագործում, վերամշակում և նվազագույն աղտոտում՝ համադրելով տնտեսական աճն ու էկոլոգիական կայունությունը։ Եվ հենց այդ ուղղությամբ են շարժվում Հայաստանի մի շարք նախաձեռնություններ։ «Քո ձայնը» հաղորդման հյուրերն են՝ … Read more

Աղստև գետի ձայնը․ «Քո ձայնը» — Հայաստանի Հանրային Ռադիո

Աղստև գետի աղտոտման խնդիրը երկար տարիներ մտահոգում է Տավուշի մարզի բնակիչներին։ Սակայն այս պատմությունը միայն ահազանգման մասին չէ։ Սա համայնքային շարժման, երիտասարդների ներգրավվածության և լուծումների որոնման փորձի պատմություն է։ Հենց այս մոտեցմամբ է գործում Տավուշի մարզում ստեղծված «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը տարիներ շարունակ տարբեր հարթակներում բարձրաձայնում է Աղստև գետի աղտոտման խնդիրը։ «Քո ձայնը» … Read more

Ձեռնարկատիրության խթանում և տեղահանված անձանց տնտեսական ինտեգրում․ ԻՐԻՍ-ի SPARK և BUILD ծրագրերը. «Քո ձայնը»

Ձեռնարկատիրության խթանումը և տեղահանված անձանց տնտեսական ինտեգրումը կարևոր ջանքեր են, որոնք գործադրվում են Հայաստանում՝ ստեղծելու մրցունակ ՓՄՁ դաշտ, նորարարական մտածողություն և հավասար հնարավորություններ բոլորի համար։ Այդ հարցում առանցքային դերակատարում ունի ԻՐԻՍ Բիզնես Ինկուբատորը՝ կառույց, որը 2019թ․-ից աջակցում է սկսնակ ձեռներեցներին գիտելիքով, փորձով, մենթորությամբ և ֆինանսավորմամբ։ Վերջին 5 տարիների ընթացքում այն հարթակ է հանդիսացել ավելի քան … Read more

Քաղաքացիական հասարակության կրթության մոդուլի ներդրում՝ Հայաստանի բուհերում՝ «STRIVE» ծրագրի շրջանակում. «Քո ձայնը»

Մայիսի 14-ին ստորագրվել են եռակողմ գործակցության հուշագրեր, որոնց շնորհիվ «Քաղաքացիական հասարակություն» ակադեմիական մոդուլը կներառվի Հայաստանի յոթ բուհերի և քոլեջների ծրագրերում։ Մոդուլը մշակվել է «ՀԿ Կենտրոն» կազմակերպության կողմից՝ Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «STRIVE» ծրագրի շրջանակում։ Եվրոպական միության ներկայացուցիչները շեշտել են կրթության ոլորտի բարեփոխումների կարևորությունը, իսկ «ՀԿ Կենտրոն» կազմակերպության ղեկավարները վստահ են՝ ծրագիրը կօգնի ձևավորել ավելի ներգրավված … Read more

Իմունպարեկ․ կանխարգելումից է սկսվում առողջությունը․ «Քո ձայնը»

Ինչո՞ւ ենք մենք ավելի շատ ապրում, քան մեր նախնիները։ Ինչո՞ւ են մեր երեխաները մեծանում առողջ, հաղթահարում հիվանդություններ, որոնք մեկ դար առաջ մահացու էին համարվում։ Կանխարգելումից է սկսվում առողջությունը։ Վերջին 50 տարում պատվաստումներով փրկվել է 154 միլիոն կյանք։ Պատվաստումները փրկում են կյանքեր ամեն 10 վայրկյանում։ Ի՞նչ արդյունք է տալիս իմունպարեկը․ որքա՞ն մեծ է հետաքրքրությունը։ «Քո ձայնը» … Read more