Տարիներ շարունակ սպորտը հաճախ ընկալվել է որպես տղաների զբաղմունք, իսկ շատ աղջիկների համար, հատկապես փոքր համայնքներում, նույնիսկ մարզվելու հնարավորությունը սահմանափակ է եղել։ Սակայն այսօր Հայաստանում ձևավորվել է մի շարժում, որն ապացուցում է, որ սպորտը միայն մրցումների կամ հաղթանակների մասին չէ։ Այն կարող է դառնալ ինքնավստահություն, առաջնորդություն, կրթություն և կյանքի նոր հնարավորություններ ձևավորելու հզոր գործիք։
«GOALS» կազմակերպության գործունեության շնորհիվ վերջին տասը տարիներին հազարավոր աղջիկների հնարավորություն է տրվել ոչ միայն զբաղվել սպորտով, այլև զարգացնել առաջնորդական հմտություններ, հավատալ սեփական ուժերին և ակտիվ դեր ստանձնել իրենց համայնքներում։
Տաղավարում է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» (GOALS) կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Թենի Ավագյանը։