Արցախից բռնի տեղահանված հազարավոր ընտանիքների համար սոցիալական աջակցությունից հետո առաջնային է դարձել կայուն եկամտի ստեղծումը, աշխատանքի հնարավորությունների ապահովումը և սեփական բիզնես հիմնելու հեռանկարը։ Միաժամանակ Հայաստանի մարզերում շարունակում են կարևոր մնալ զբաղվածության, մասնագիտական վերապատրաստման և տնտեսական զարգացման հարցերը։
Այս ուղղությամբ մի շարք ծրագրեր է իրականացնում Հայաստանի Օգնության Ֆոնդը՝ աջակցելով թե՛ արցախահայ ընտանիքներին, թե՛ Սյունիքի և Տավուշի բնակիչներին՝ փոքր ձեռնարկատիրության, գյուղատնտեսության և մասնագիտական վերապատրաստումների միջոցով։
Հաղորդման ընթացքում կխոսենք իրականացվող ծրագրերի, դրանց արդյունքների և մարզերում նոր հնարավորությունների ստեղծման մասին։
Հյուր՝ Հայաստանի Օգնության Ֆոնդի (ՀՕՖ) տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Էրիկ Բաղդասարյան