ՔԿ-ի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի Քննչական կոմիտեի գործողությունների հետևանքով 7or.am լրատվական կայքը դադարեցրել է գործունեությունը։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Անդրանիկ Թևանյանը։ «Կայքի գործունեությունն այս փուլում նախընտրական քարոզարշավի ընթացքում մեծ նշանակություն ուներ», -հավելացրել է նա։ Նշենք, որ իրավապահներն այսօր խուզարկություն են իրականացրել ընդդիմադիր գործչի … Read more

Նարեկ Կարապետյանի փաստաբանը ՔԿ-ից հերքում է պահանջում – Live News

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանը Քննչական կոմիտեից պահանջել է հերքել տարածած զրպարտչական տեղեկությունները։ «Հարգելի՛ ՀՀ քննչական կոմիտե, Հանդես գալով որպես Նարեկ Կարենի Կարապետյանի փաստաբան պահանջում եմ անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված զրպարտության մասով։ Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ … Read more

Լոռիում ՔՊ-ի քարոզչության մեղադրանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են

Լոռիում ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ իրականացրած քարոզչության խոչընդոտման մեղադրանքով ձերբակալված 10 անձանցից 6-ը կալանավորվել են, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Երեք անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցով դեռ դատական նիստեր չեն կայացել։

Արտակ Ավետիսյանին պետք է անհապաղ կալանքից ազատել և անհապաղ կալանավորել Նիկոլ հայադավին (տեսանյութեր)

Եվ բոլոր մյուսներին, ովքեր կանգնած են Ավետիսյանի ապօրինի կալանքի հետևում     «Էն տղուն հիշում եք չէ՞, որ միամիտ հայտնաբերել էր այն վայրը, որտեղ պատերազմի ժամանակ ուղարկած օգնությունը տարել ու թափել էին, հենց նոր բռնին ու տարան». ահա այսպես, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Մանուկյանի այս գրառումը կարդալով ու կցված տեսանյութը  դիտելով իմացա այս պատմության … Read more

«Չներկայանաք՝ բերման կենթարկենք». Վեդիում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներին հրավիրել են ՔԿ

Վեդիում, այսօր՝ մայիսի 7–ին, ի աջակցություն երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության բողոքի ակցիա իրականացրած քաղաքացիներին հրավիրել են Քննչական կոմիտե։ «Զանգել ասել են, որ եթե չներկայանաք, բերման կենթարկենք»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Նշենք, որ այս պահին մի քանի բնակիչներ գտնվում են Վեդիի քննչականում։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Վեդի համայնքում բնակիչներն այսօր՝ մայիսի … Read more

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքով նախաքննություն է ընթանում․ ՔԿ

Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ ներկայացնում ենք քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ, գրում է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։ Այսպես՝ 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում … Read more

Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Վեդիում անչափահաս քույրերի գործով

Քննչական կոմիտեն անդրադարձել է Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված աղմկահարույց տեղեկատվությանը։ «Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ ներկայացնում ենք քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ. 2026 թվականի փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ՆԳՆ ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն օգտվելով … Read more

Նոր նշանակումներ Քննչական կոմիտեում – Yerevan Today

Արթուր Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կամիտեից։ Դավիթ Սարոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնի պետ։

Գյումրիում տեղի ունեցած ցույցերին մասնակից 7 անձի գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է. «ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները՝ … Read more

Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել ՔԿ

Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից։ Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է … Read more