Գազայի հատվածում հակամարտության դադարեցման ամերիկյան ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է

Գազայի հատվածում հակամարտության դադարեցման՝ 20 կետից բաղկացած ամերիկյան ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը: «Հրադադարից անցնում ենք ապառազմականացման, տեխնոկրատական կառավարման և վերակառուցման»,- նշել է նա՝ հավելելով՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ ՀԱՄԱՍ-ը լիովին կկատարի իր պարտավորությունները, այդ թվում՝ կվերադարձնի իսրայելցի վերջին պատանդի մասունքները։ Ուիթքոֆի խոսքով՝ … Read more

Չինաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Իրանում ստեղծված իրավիճակը

Չինաստանը դեմ է միջազգային հարաբերություններում ուժի կիրառմանը և կամքը այլ երկրներին պարտադրելուն, հինգշաբթի օրը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաքչիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նպատակների պաշտպանությունը, դեմ է միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքին կամ դրա կիրառմանը, դեմ է իր կամքը այլ երկրներին պարտադրելուն … Read more

Ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՊԵԿ-ի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ. հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին հակակոռուպցիոն կոմիտեից: «Վերջիններս մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»:

Հույս ունենք, որ ԱՄՆ-ն և Իրանը կլուծեն խնդիրը դիվանագիտական միջոցներով․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորմանը երկխոսության միջոցով, հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ «Մենք հետաքրքրված ենք Իրանում տեղի ունեցող ամեն ինչով։ Մենք, անշուշտ, աջակցում ենք խնդիրների լուծմանը երկխոսության միջոցով։ Մենք կշարունակենք մեր դիվանագիտական ​​ջանքերը և հույս ունենք, որ ԱՄՆ-ն և Իրանը կլուծեն խնդիրը այլ միջոցներով»,-Ստամբուլում լրագրողներին ասել … Read more

Լրագրողը՝ Փաշինյանին․ Կլինի՞ չգաք Չարենցավան, շատերն ասում են՝ «թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի»

15 հունվարի 2026 – 15:39 AMT PanARMENIAN.Net – Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին չայցելել Չարենցավան՝ պատարագի մասնակցելու նպատակով: «Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ խնդրել, որ չգաք Չարենցավան: Կլինի՞ չգաք, շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի: Խնդրել են փոխանցել Ձեզ, այնպես չէ, որ … Read more

Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելու, քան Ռուսաստանը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման և խաղաղության հաստատման գործընթացը դանդաղեցնում է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինան։   Reuters-ի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնելու արդեն շուրջ չորս տարի շարունակվող պատերազմը։   «Կարծում եմ՝ նա պատրաստ … Read more

Ես արդարանալու ոչ մի բան չունեմ, տոնը մի փոխեք․ Սինանյան • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Անդրանիկ Չամիչյանն ազատվել է տնային կալանքից

«Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշել է Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն, այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Միաժամանակ, դատարանը որոշել է գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։ «Գոնե մի լավ լուր»,- նշել է փաստաբանը։

Դե արի ու մեր տան ջեռուցման հարցերը լուծի․ թոշակառուները Փաշինյանից լուծումներ են պահանջում

15 Հունվարի 2026, 15:30 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թոշակները չբարձրացնելու վերաբերյալ հայտարարությունները շարունակում են դժգոհություն առաջացնել թոշակառուների շրջանում։ Հարցման մասնակիցները նշել են՝ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ պնդում էր, որ տարեցների թոշակները պետք է այնքան բարձրացվեն, որ իրենց պարտքերը փակեն։ Հիմա զարմանում են՝ ինչն է փոխվել, չէ որ նրանք նույն տատիկ-պապիկներն են։ «Ով ինչ խոսում է, … Read more

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում․ Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան մտադիր է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, և դրա համար անհրաժեշտ կամք կա ինչպես Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Հաքան Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել … Read more