Լրագրողը՝ Փաշինյանին․ Կլինի՞ չգաք Չարենցավան, շատերն ասում են՝ «թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի»

Լրագրողը՝ Փաշինյանին․ Կլինի՞ չգաք Չարենցավան, շատերն ասում են՝ «թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի»

15 հունվարի 2026 – 15:39 AMT

PanARMENIAN.Net – Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հորդորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին չայցելել Չարենցավան՝ պատարագի մասնակցելու նպատակով:

«Չարենցավանի մեծամասնության անունից ուզում եմ խնդրել, որ չգաք Չարենցավան: Կլինի՞ չգաք, շատ չարենցավանցիներ ասում են՝ թող չգա ու մեր եկեղեցին իր պատարագով չպղծի: Խնդրել են փոխանցել Ձեզ, այնպես չէ, որ Չարենցավանում ոգևորված են Ձեր այցով»,- ասել է լրագրողը, հայտնում է Aysor.am-ը:

Փաշինյանն արձագանքել է՝ նշելով, որ Հայաստանի քաղաքացիների քվեով ընտրված ղեկավարին որևէ մեկը չի կարող թելադրել՝ ուր գնալ և ուր չգնալ։

«Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, արտահայտել իր կարծիքը, դուք հիշում եք, որ եղան նման դեպքեր, նման փորձեր, իսկ թե ինչ եղավ հետո՝ բոլորդ եք տեղյակ»,-ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել է, որ այսուհետ ամեն կիրակի մասնակցելու է պատարագի տարբեր եկեղեցիներում, բայց փոխում է քաղաքականությունը. այլևս չի հայտարարելու, թե կոնկրետ որ եկեղեցի է գնալու:

Leave a Comment