Մոսկվան հանդես է գալիս գլոբալ անվտանգության նորճարտարապետության կառուցման նախաձեռնություններով. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է օտարերկրյա 33 դեսպանի հավատարմագրերը և հանդես եկել ելույթով: Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության բռնկման պատճառը «Ռուսաստանի արդար շահերի տևական անտեսման և ռուսական անվտանգությանը սպառնալիք ստեղծելու նպատակային կուրսի ուղղակի հետևանքն է»: Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Կիևը և նրան աջակցող մայրաքաղաքները պատրաստ չեն երկարաժամկետ և կայուն խաղաղության: Միևնույն ժամանակ, … Read more

Դատարանը ՀԷՑ-ի գործով պետք է որոշում ընդունի երկու ամսվա ընթացքում. Արամ Օրբելյան

Քանի որ բողոքը վերաբերում է լիցենզիայից զրկելուն, դատարանը պարտավոր է հայցի վերաբերյալ որոշում կայացնել երկու ամսվա ընթացքում։ Այս մասին «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ի և Հայաստանի պետական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի (ՀԾԿՀ) գործով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայից զրկելու առնչությամբ դատական նիստից հետո լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ ՓԲԸ-ն ունի երկու բաժնետեր, որոնցից … Read more

Ի՞նչ ընդհանուր կապ ունեն Սյունիքն, Ուկրաինան և Գրենլանդիան․ մեկնաբանել է քաղաքագետը

ԱՄՆ-ը տեղավորվում է այն հարթակներում և վայրերում, որտեղ հնարավորություն կա ռազմավարական միջոցների նկատմամբ ունենալ որոշակի վերահսկողություն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագիրը տարբեր շերտեր ունի։ Եթե աշխարհաքաղաքական տեսանկյունից դիտարկենք, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգները տեղավորվում է այն հարթակներում և վայրերում, որտեղ հնարավոր … Read more

Վահան Կոստանյանը և Գերմանիայի ԱԳՆ հանձնակատարը անդրադարձել են ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերի

Հունվարի 15-ին Բեռլինում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կնտրոնական Ասիայի հարցերով հանձնակատար Նիկլաս Վագների գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Կողմերը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ ընդգծելով երկու երկրների միջև … Read more

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը

Հունվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Հայաստան պաշտոնական այցով ժամանած ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի շրջանակներում ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կնքված փոխըմբռնման հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ … Read more

Մեր գերիների վերադարձը չի կարելի համարել Փաշինյանի դիվանագիտական հաջողություն․ Մենուա Սողոմոնյան

Պատանդառված մեր չորս հայրենակիցները ապօրինի պահվել են Բաքվի բանտերում, ենթարկվել ֆիզիկական և հոգևոր խոշտանգման։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ, «Հայաքվե» միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ «Այդ մարդիկ պատերազմական գործողությունների մասնակիցներ չէին։ Նրանք քաղաքացիական անձինք էին և պատանդառվել էին ադրբեջանական իշխանությունների կողմից, որոնցից մեկը՝ Վագիֆ Խաչատրյանը, գողացվել էր, առևանգվել էր Կարմիր խաչի մեքենայից։ … Read more

Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում զորավարժություններին. Մակրոն

Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում Դանիայի կազմակերպած համատեղ զորավարժություններին՝ հաստատել է նախագահ Էմանուել Մակրոնը: «Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Գրենլանդիայում Դանիայի կազմակերպած համատեղ զորավարժություններին՝ «Արկտիկական դիմացկունություն» գործողությանը»,- նշել է նա: Մակրոնը հավելել է, որ ֆրանսիական առաջին ստորաբաժանումներն արդեն զորավարժությունների անցկացման վայրի ճանապարհին են: Հետագայում տեղի կունենա լրացուցիչ զորակազմի ժամանումը։ Ավելի … Read more

Միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում․ Պուտին

Միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Նրա խոսքով՝ հակամարտությունները սրվում են, ի հայտ են գալիս նոր թեժ կետեր, և միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ կվարի հավասարակշռված քաղաքականություն և հավատարիմ կմնա բազմաբևեռ աշխարհին։ Նա հայտարարել … Read more

5 տարվա գերությունից հետո Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի առաջին հանդիպումը. պատգամավորը տեսանյութ է հրապարակել

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հրապարակել է Վիգեն Էուլջեքջյանի և տիկնոջ՝ Լինդայի՝ գերությունից հետո առաջին հանդիպման տեսանյութը, որին կից գրել է. «5 տարվա գերությունից հետո Վիգենի և Լինդայի առաջին հանդիպումը»: Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանն է փոխանցել Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Վագիֆ Խաչատրյանին: Վարչապետը տեղեկացրել էր … Read more

Վարչապետի ճեպազրույցը՝ ԹՐԻՓՓ-ի, հայ-իրանական հարաբերությունների և այլ թեմաների շուրջ

ՀՀ-ն չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ուղղված լինել Իրանի պետական անվտանգության դեմ, և նույն մոտեցումն ակնկալում է նաև Իրանից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև Իրանի դեսպանի կողմից հնչեցված մտահոգություններին։ Վարչապետը մանրամասնել է «ԹՐԻՓՓ» ծրագրի շրջանակները, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ընթացքի մասին, ինչպես նաև պատասխանել ներհայաստանյան օրակարգին վերաբերող … Read more