6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած. Սրբուհի Գալյանը՝ իր պարգևավճարի մասին

14 Հունվարի, 2026 ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։ «Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։ Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին … Read more

Փաշինյան. Բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել, բենզինի մենաշնորհն ենք հաղթահարում

14 հունվարի 2026 – 15:59 AMT PanARMENIAN.Net – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ադրբեջանական բենզինի ներկրմանը և հակադարձելով մեղադրանքներին, հայտարարել է, որ բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել, այլ 2018-ից սկսած իրենց, ի վերջո, հաջողվել է բենզինի շուկայի մենաշնորհը հաղթահարել: Այդ մասին նա ասել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը: «2018-ին ինչքան ենք … Read more

Իրավապահ համակարգը կենտրոնացած է Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու վրա. «Փաստ»

14 Հունվարի, 2026 Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ ասուլիսից պարզ դարձավ, որ դատախազության կողմից առավել հրատապ ձևով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Սամվել Կարապետյանին ամեն գնով կալանավորելու պահանջով: Միաժամանակ պարզ է դարձել, թե ուր են շտապում իրավապահները: Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը լրանում է հունվարի 18-ին: Ըստ օրենքի, տնային կալանքի կիրառման դեպքում հնարավոր չէ կրկին կալանքի միջնորդությամբ հանդես … Read more

Թրամփը մտադիր է Սթարմերին ներառել Գազայի հատվածը կառավարող Խաղաղության խորհրդի կազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին և դաշնակից մի շարք այլ երկրների՝  Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի ղեկավարներին ներառել Գազայի հատվածը կառավարող Խաղաղության խորհրդում, հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով իրազեկված աղբյուրներին։ Լրատվամիջոցներում նաև լուրեր են շրջանառվում, որ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, … Read more

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է ԵՄ-ին անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին

Հայաստանն իր ցուցանիշներով շատ մոտ է Եվրոպական միությանն անդամակցելու ձգտում ունեցող Արևմտյան Բալկանների երկրներին։ Այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ «Հետաքրքիր է, որ ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանը շատ մոտ է այդ երկրների միջին ցուցանիշներին․ որոշ ոլորտներում ավելի առաջ գնացած, որոշ ոլորտներում՝ ավելի պակաս, բայց … Read more

Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող «Ալիջան» անցակետում աշխատանքների 90 տոկոսն ավարտված է

Թուրքական պետական Anadolu գործակալությունը գրում է, որ Հայաստանի հետ Թուրքիայի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետում կատարված աշխատանքների 90 տոկոսն արդեն ավարտվել է: Հաղորդվում է, որ Ալիջան սահմանային անցակետում կառուցվում են շենքեր մաքսային և այլ ընթացակարգերի համար, միաժամանակ իրականացվում են գովազդային վահանակների տեղադրման աշխատանքներ՝ Հայաստանից Թուրքիա ժամանողներին խրախուսելու համար ուսումնասիրել Իգդիրը և շրջակա շրջանը։

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող TRIPP-ի կառավարումն իրականացնել իր մյուս ճանապարհների օրինակով. Բադալյան

Հրապարակված շրջանակային հայտարարությունը թեև արտաքինից բավականին տարողունակ է, սակայն այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս պատասխաններ։ Այս մասին AlphaNews-ի հետ զրույցում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ հայ-ամերիկյան փաստաթղթին։ «Փաստաթուղթն այնպիսի տպավորություն է թողնում, որ ճանապարհի կառավարման մասով դեռ կան բազմաթիվ կարևոր մանրուքներ, որոնք ունեն էական նշանակություն, սակայն … Read more

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է՝ իր համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ հացից որտեղ է հրաժարվում՝ Հայաստանի բանտում, թե Ադրբեջանի: «Եկեք մի բան հասկանանք: Ինձ համար տարբերություն չկա՝ անարդար կալանավորված հայը, որը որպես բողոքի ծայրաստիճան դրսևորում հացադուլ է հայտարարում, այդ … Read more

Վարչապետ․ Պարզվում է՝ տարածք կա դեպի ԵՄ գնալու և ԵԱՏՄ անդամ լինելու համար

14 հունվարի 2026 – 15:41 AMT PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ն միանշանակ և աներկբա կերպով ցանկանում է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ և գնում է Հայաստանը ԵՄ ստանդարտներին համապատասխանող երկիր դարձնելու ճանապարհով: «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ չենք կարող միևնույն ժամանակ … Read more