6-7 միլիոնի կարգի՝ հարկերը հանած. Սրբուհի Գալյանը՝ իր պարգևավճարի մասին

14 Հունվարի, 2026

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։

«Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։

Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։

«Մոտավորապես, 6-7 մլն դրամի կարգի՝ հարկերը հանած, բայց ճշգրտված կներկայացնեմ հայտարարագրում: Ընդ որում, սա հավելավճար է, որը հանրության աչքին երևալու է որպես միանվագ գումար, որը տրամադրվել է նախարարին, բայց սա ամբողջ տարվա աշխատանքի դիմաց ես համարում եմ վարձատրություն»,- ասաց Գալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment