ՀՀ բոլոր քաղաքացիները վճարելու են 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա, շատ թանկ են նստում Փաշինյանի ֆոտոները մեր վրա

Եթե գնանք այն տարբերակով, որ այդ 1 մլրդ դոլարը Հայաստանը պետք է ներդնի, ապա մենք բոլորս՝ ՀՀ բոլոր քաղաքացիները, վճարելու ենք 1 մլրդ դոլար, որ Փաշինյանը Թրամփի հետ 1 ֆոտո էլ ունենա, շատ թանկ են նստում Փաշինյանի ֆոտոները մեր վրա: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի … Read more

Ստրասբուրգում կտեղադրվի Հայոց այբուբենի հուշարձանը

22 հունվարի 2026 – 18:47 AMT PanARMENIAN.Net – Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել Ստրասբուրգում գտնվող Եվրախորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում հուշարձանի տեղադրման համար։ Հիմնավորման համաձայն՝ Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում Հայոց այբուբենի հուշարձանը տեղադրելու համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԽ նախագահի հետ:

Եվրոպան չգիտի՝ ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի իրավիճակի հետ կապված․ Զելենսկի

Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան չգիտի, թե ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված․ գրում է Strana.ua-ն։ «Անցյալ տարի այստեղ՝ Դավոսում, ես իմ ելույթն ավարտեցի հետևյալ խոսքերով. «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել»։ Անցել է մեկ տարի, և ոչինչ չի փոխվել։ … Read more

Եգիպտոսի նախկին դեսպան Սերենադ Գամիլը պարգևատրվել է ՀՀ ԱԳՆ Պատվո մեդալով

Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախկին դեսպան Տկն Սերենադ Գամիլը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հրամանով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության երկրորդ աստիճանի Պատվո մեդալով։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:   ՀՀ արտաքին գործերի … Read more

Նման գործողությունները տարակուսանք են առաջացնում. Զախարովան՝ Գյումրու քաղաքապետին հետապնդելու մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Ռուսաստանի հետ միության ամրապնդման անհրաժեշտության մասին հայտարարությունների համար, հայտարարել է, որ նման գործողությունները տարակուսանք են առաջացնում: «Ինչու հետաքննություն չի իրականացվում և չեն պատժվում նրանք, ովքեր Հայաստանին մղում են դեպի ԵՄ՝ փաստացի կոչ անելով հրաժարվել ինքնիշխանությունից»,- նշել Է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ … Read more

Դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդումն անհեթեթ է. Զախարովա

«Այս սյուժեն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակության մեջ։ Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին անհեթեթ է»,-ասել է նա։

Բագրատ սրբազանը՝ դատախազի ապացույցների մասին. Ծայրից ծայր փնթի գործ է

22 հունվարի 2026 – 18:19 AMT PanARMENIAN.Net – Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեղադրանքի ապացույցների ծավալը լսելուց հետո «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել է, որ ծայրից ծայր փնթի գործ է: Նա նշեց՝ հանրային մեղադրողներ Հայկ Հովհաննիսյանի և Վահան Հարությունյանի ամեն խոսքին կարող է իրավական ճշգրիտ հակադարձում տալ, սակայն ինքն այդ տիրույթ չի … Read more

Թրամփն ու Ալիևը Դավոսում խոսել են TRIPP-ից

Այսօր Դավոսում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում ընդգծվել է նախագահ Դոնալդ Թրամփի պատմական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման գործում։ Ալիևն  անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նշելով, որ տարածաշրջանում արդեն … Read more

Սամսոնյանին բուժկենտրոնից կրկին տեղափոխել են ՔԿՀ

22 հունվարի 2026 – 18:11 AMT PanARMENIAN.Net – «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, ում քիչ առաջ ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, կրկին վերադարձրել են ՔԿՀ։ Տեղեկությունը հայտնել է նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Փաստաբանը հայտնել է, որ 14 օր հացադուլի մեջ գտնվող Սամսոնյանը, բժշկի հետ զրույցից հետո, գրավոր դիմում է ներկայացրել հացադուլը դադարեցնելու վերաբերյալ՝ հետհացադուլային … Read more

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով

22 հունվարի 2026 – 18:05 AMT PanARMENIAN.Net – «Սրբազան պայքարի» գործով դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Գործով անցնող Արման Իսրայելյանի պաշտպանը մինչ խափանման միջոցի հարցը քննարկելը, ներկայացրել է բժշակական փաստաթղթեր։ Հանրային մեղադրողն առաջարկել է դրանց քննարկման, առողջական վիճակի ներկայացման համար անցնել դռնփակ նիստի։ Պաշտպան Վահագն Հակոբյանն ընդգծել է, որ այդ նյութերը վերաբերում են թե … Read more