Նման գործողությունները տարակուսանք են առաջացնում. Զախարովան՝ Գյումրու քաղաքապետին հետապնդելու մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը Ռուսաստանի հետ միության ամրապնդման անհրաժեշտության մասին հայտարարությունների համար, հայտարարել է, որ նման գործողությունները տարակուսանք են առաջացնում:

«Ինչու հետաքննություն չի իրականացվում և չեն պատժվում նրանք, ովքեր Հայաստանին մղում են դեպի ԵՄ՝ փաստացի կոչ անելով հրաժարվել ինքնիշխանությունից»,- նշել Է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ այս սյուժեն լայն արձագանք է գտել նաև ռուսական հասարակության շրջանում, իսկ ավանդական դաշնակցին սատարելու հայտարարության համար քրեական հետապնդումը թվում է ծիծաղելի և հակասում է ողջախոհությանը:

Leave a Comment