Թրամփն ու Ալիևը Դավոսում խոսել են TRIPP-ից

Այսօր Դավոսում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի ընթացքում ընդգծվել է նախագահ Դոնալդ Թրամփի պատմական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերման գործում։

Ալիևն  անդրադարձել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նշելով, որ տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել՝  Ալիևն ընդգծել է, որ դա արտացոլվում է նաև երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման մեջ։ Այս առումով  նշել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը, ինչպես նաև Ադրբեջանի միջոցով Հայաստան ներմուծվող հացահատիկի մատակարարումը։

Ալիևը նշել է Զանգեզուրի միջանցքի, ինչպես նաև TRIPP նախագծի կարևոր դերը տարածաշրջանային կապի առումով։

Leave a Comment