Ադրբեջանում Նախիջևանի սահմանադրությունից հանել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները, Նախիջևանն Ադրբեջանի անբաժանելի մաս ճանաչել

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության նախաբանը փոփոխվում է, իսկ Նախիջևանի սահմանադրությունից հանվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Սա արտացոլված է Ադրբեջանի «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում։ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով՝ 1921 թվականի մարտի … Read more

Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատարանի առաջ կկանգնի 38 հանցագործության համար, այդ թվում՝ բռնաբարության

Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր ավագ որդին երեքշաբթի դատարանի առաջ կկանգնի մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ բռնաբարության գործով․ գրում է ABC News-ը։ Մարիուս Բորգ Հոյբիին մեղադրանք է առաջադրվել օգոստոսին` երկարատև հետաքննությունից հետո։ Մեղադրական եզրակացությունը ներառում է 38 կետ, որոնց թվում են բռնաբարությունը, նախկին զուգընկերուհու նկատմամբ բռնությունը, մեկ այլ զուգընկերուհու նկատմամբ բռնության դրսևորումները և 3.5 կիլոգրամ մարիխուանա տեղափոխելը: … Read more

Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպի նոր քննություն. ԿԳՄՍՆ

2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն: Քննությանը մասնակցած … Read more

Բաբաջանյան․ Վենսի այցով հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական փուլ

2 փետրվարի 2026 – 13:53 AMT PanARMENIAN.Net – «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսի փետրվարի 9-ին սպասվող այցը Հայաստան ունի հստակ գործնական օրակարգ և պետք է գնահատվի արդյունքներով: Նա նշել է, որ այցի կենտրոնում TRIPP նախաձեռնության գործարկումն է՝ որպես իրական ենթակառուցվածքային և տնտեսական ծրագիր։ … Read more

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից. նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ … Read more

Հայաստանը մտադիր է ամրապնդել կապերը Իրանի հետ․ ԱԺ նախագահն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցերին:

Եվրոպայում աճում է ապատեղեկատվության և կեղծ լուրերի ենթադրյալ ազդեցությունը

ԵՄ-ում ապատեղեկատվության և կեղծ լուրերի նկատմամբ ենթադրյալ ազդեցության մակարդակը 2022 թվականից ի վեր աճել է 8 տոկոսով: Մասնագետները նշում են, որ մեդիա գրագիտությունը և փաստերի ստուգումը կարևոր են այս ամենին հակազդելու համար. գրել է Euronews-ը: Ապատեղեկատվությունը և կեղծ լուրերը դարձել են լուրերի որոշիչ հատկանիշներ: Սոցիալական ցանցերի աճն ավելի է արագացրել դրանց տարածումն ու տեսանելիությունը: Եվրոբարոմետրի … Read more

Կիևը պատրաստ է դժվար զիջումների գնալ․ Կալլաս

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը խոստովանել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններում կատարել «իրենից պահանջվող դժվար զիջումները»։ «Այժմ մենք տեսնում ենք, որ ուկրաինացիների հանդեպ ուժեղ ճնշում են գործադրում շատ դժվար զիջումների գնալու համար, ինչին նրանք պատրաստ են, քանի որ իսկապես ցանկանում են, որ այս պատերազմն ավարտվի», – ասել է նա Օսլոյում անվտանգության համաժողովում։

Բաքուն խոսել է խաղաղության պայմանագիրը մինչև ՀՀ-ում նոր ընտրությունները ստորագրելու հնարավորության մասին

«Մենք կարող ենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչև Հայաստանում հաջորդ ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիսը»։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին այսօր Միլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը։ Ադրբեջանցի պատգամավորը կրկին շեշտել է, որ դրան հասնելու համար «Հայաստանը իբր պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրությամբ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»։ «Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ … Read more

Ճապոնիան օվկիանոսի խորքերում հայտնաբերել է հազվագյուտ մետաղներ

Ճապոնական հետազոտական ​​առաքելությունն օվկիանոսում 6000 մետր խորությամբ հայտնաբերել է հազվագյուտ մետաղների նստվածքներ: Տոկիոյի կառավարությունն այդ մասին հայտարարել է երկուշաբթի՝ փետրվարի 2-ին: Գիտնականների գնահատականի համաձայն՝ Մինամիտորի տարածքում և շրջակա ջրերում կարող են լինել ավելի քան 16 միլիոն տոննա հազվագյուտ մետաղներ: Եթե դա հաստատվի, հանքավայրը կդառնա աշխարհի ամենամեծերից մեկը: Դա կարող է նաև օգնել նվազեցնելու … Read more