Դատարանն արձանագրել է, որ պատմության դասագրքում Արցախը հանձնելու մասին տեղեկություններն ամբողջական չեն

Դատարանը մերժել է Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Նժդեհ Հովսեփյանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի։ Շահրամանյանը պահանջում էր «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, որ Սամվել Շահրամանյանը, որպես ԼՂՀ նախագահ, ստորագրել է ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր: «Միևնույն ժամանակ, դատարանն արձանագրել է, որ նշված հրամանագիրը կայացվել է ուժի գործադրման կամ անմիջական սպառնալիքի ազդեցության … Read more

Նաթան սրբազան․ Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, չկայանա

2 փետրվարի 2026 – 16:33 AMT PanARMENIAN.Net – Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով առաջիկա Եպիսկոպոսաց ժողովի կայացման հարցին, նշել է, որ ներկայում դժվար է հստակ կանխատեսել՝ արդյոք ժողովը տեղի կունենա, թե ոչ։ «Չեմ կարող հիմա կոնկրետ որևէ բան ասել՝ կայանալու է Եպիսկոպոսաց ժողովը, թե ոչ, … Read more

Իրանի ԱԳՆ-ն կանչել է Թեհրանում գտնվող ԵՄ դեսպաններին

Իրանի ԱԳՆ-ն, ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ահաբեկչական կառույց ճանաչելու Եվրամիության որոշման, իր բողոքն արտահայտելու համար կանչել է Թեհրանում հավատարմագրված ԵՄ բոլոր երկրների դեսպաններին: Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։ Նրա խոսքով՝ Իրանը քննարկում է ԵՄ-ի դեմ մի շարք պատասխան միջոցներ, և վերջնական որոշում … Read more

Ռոման Երիցյանը հրապարակել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը

Փաստաբան Ռոման Երիցյանն այսօր տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակել է  Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ցուցմունքը, որը նա տվել է ընդդեմ  ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ հայցի քննության ժամանակ։ «Ադրբեջանական կողմը, ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո, ներկայացրել է վերջնագիր՝ ԼՂՀ Ազգային ժողովի կողմից ինքնալուծարման հռչակագիր ընդունելու վերաբերյալ, ինչից … Read more

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և դրա տնտեսական ներուժը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 2-ին ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային տնօրեն Չարլզ Կորմիերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիմայի նախարարությունից:   Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել … Read more

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ գործակցությունը պաշտպանական ոլորտում՝ այդ թվում նոր ուղղություններով

2 փետրվարի 2026 – 16:08 AMT PanARMENIAN.Net – Հնդկաստանի զինված ուժերը պատրաստակամ են շարունակել ՀՀ հետ համագործակցության զարգացումն առկա ուղղություններով և նախաձեռնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ: Այս մասին ասել է այցով Երևանում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։ Պապիկյանը բարձր է գնահատել … Read more

Փեզեշքիանը կարգադրել է միջուկային բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարգադրել է միջուկային բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ․ հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Նշենք, որ երկու երկրների միջև առաջիկա օրերին բանակցություններ սկսելու հնարավորության մասին պնդումները հաստատել են Իրանի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։  

Ալեն Սիմոնյանը և Հունգարիայի ԱԺ նախագահի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարևորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության … Read more

Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, պետք է դառնանք ձեռներեցների երկիր. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Մենք պետք է ազատենք փոքր բիզնեսին հարկերից, որպեսզի հնարավորություն տանք զարգանա: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը: «Վերջին 2 տարում փոքր բիզնեսի հարկերը կրկնապատկվել են՝ 5 տոկոսից դարձել 10 տոկոս: Անցած տարի մենք 3,000 փոքր ընկերություն ենք կորցրել: Մարդը՝ եթե 20 տոկոս շահույթ ունի, կեսը տալիս է հարկ, այս պարագայում իր … Read more