Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատարանի առաջ կկանգնի 38 հանցագործության համար, այդ թվում՝ բռնաբարության

Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր ավագ որդին երեքշաբթի դատարանի առաջ կկանգնի մի շարք մեղադրանքներով, այդ թվում՝ բռնաբարության գործով․ գրում է ABC News-ը։

Մարիուս Բորգ Հոյբիին մեղադրանք է առաջադրվել օգոստոսին` երկարատև հետաքննությունից հետո։ Մեղադրական եզրակացությունը ներառում է 38 կետ, որոնց թվում են բռնաբարությունը, նախկին զուգընկերուհու նկատմամբ բռնությունը, մեկ այլ զուգընկերուհու նկատմամբ բռնության դրսևորումները և 3.5 կիլոգրամ մարիխուանա տեղափոխելը: Այլ մեղադրանքների թվում են մահվան սպառնալիքներ հնչեցնելը և ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները:

Մեղադրող կողմը հայտարարել է, որ 29-ամյա Հոյբին կարող է դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման։ Սպասվում է, որ դատավարությունը կտևի մինչև մարտի կեսը։

Հոյբին թագաժառանգ Մետտե-Մարիտի որդին է նախորդ հարաբերություններից։

Նա չունի թագավորական տիտղոս կամ պաշտոնական պարտականություններ և գտնվում է հսկողության տակ՝ 2024 թվականին տարբեր մեղադրանքներով բազմիցս ձերբակալվելուց ի վեր։

Leave a Comment