Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու․ փաստաբանը՝ Արցախի ներկայացուցչության շենքի մասին

Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն․ գրել է … Read more

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի դիմավորման արարողությունը

Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։    ՊՆ-ից հայտնում են՝ հնչել են Հայաստանի և Հնդկաստանի պետական օրհներգերը։   Հիշեցնենք՝ փետրվարի 1-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել … Read more

Ռուսական քաղաքների հայկական տաճարներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

Ռուսաստանի Արմավիր, Սոչի և Եսենտուկի քաղաքների հայկական տաճարներում տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու, որը ենթարկվում է աննախադեպ հալածանքների վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունների կողմից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Աբրահամյան․ Միջազգային դերակատարները չնկատելու են տալիս արցախցիների խախտված իրավունքները

2 փետրվարի 2026 – 12:23 AMT PanARMENIAN.Net – ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ միջազգային դերակատարները, չնայած պարբերաբար ողջունում են ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների «դրական ընթացքը», չեն նկատում ադրբեջանական զորքերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում, չնկատելու են տալիս արցախցիների խախտված իրավունքները: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Միջազգային դերակատարները, ովքեր պարբերաբար ողջունում … Read more

Երբեք չեմ եղել Էփշտեյնի կղզու նույնիսկ մոտակայքում․ Թրամփը սպառնացել է դատի տալ «Գրեմմի»-ի հաղորդավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դատական ​​​​հայց ներկայացնել 2026 թվականի «Գրեմմի» մրցանակաբաշխության հաղորդավար Թրևոր Նոայի դեմ այն բանից հետո, երբ հաղորդավարն իր բացման խոսքի ժամանակ անդրադարձել է  Էփշտեյնի հետ Թրամփի կապերին։ Մրցանակաբաշխությանն իր բացման խոսքի ժամանակ Թրևոր Նոան «կատակել» է Թրամփի և սեռական շահագործման ու մանկապղծության համար մեղադրված ու դատապարտված ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի կապերի … Read more

Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում 7 անձ է ձերբակալվել

Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է․ ABC Media-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից։ Միջադեպը տեղի է ունեցել հայ-իրականական սահմանին։ Մի խումբ արտերկրի քաղաքացիներ փորձել են փշալարերի վրայով հատել սահմանը։ «Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվածները Բանգլադեշի քաղաքացիներ են։ ABC Media-ն գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ և պատասխանը կհրապարակենք ստանալուն … Read more

Իրանի արտգործնախարարը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ արդյունավետ բանակցությունները. CNN

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կարծիք է հայտնել, որ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են բանակցություններ վարել և համաձայնության գալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հաղորդել է CNN-ը։ «Ես տեսնում եմ նոր բանակցությունների հնարավորություն, եթե ԱՄՆ բանակցային թիմը հետևի նախագահ Թրամփի ասածին՝ հասնել արդար համաձայնության և ապահովել միջուկային զենքի բացակայությունը»,- ասել է Արաղչին հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ … Read more

ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպան չի նշանակվել, ֆինանսավորում էլ դեռ չկա

ԱՄՆ Կառավարությունը չի հաստատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բյուջեն,  դեսպան էլ դեռ դեռ չի նշանակվել։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը հունվարի 16-ից զբաղեցնում է փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Նա Հայաստանում է 2024 թվականից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների։ Տեղեկացրել էր Associated Press-ը՝ Պետքարտուղարության անանուն աղբյուրներին … Read more

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործուղվել է Մանչեսթեր՝ մասնակցելու IPBES 12 լիագումար նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 2-5-ը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Մանչեսթեր)՝ կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի 12-րդ լիագումար նիստին՝ IPBES 12-ին մասնակցելու նպատակով։ Այս մասին տեղելացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: IPBES 12-ը հարթակ է, որտեղ պետությունները, գիտնականները և քաղաքական որոշում կայացնողները … Read more

ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Կուբայի բարձրագույն ղեկավարության հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը բանակցություններ է վարում Հավանայի ղեկավարության հետ՝ գործարք կնքելու համար: Դա տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Թրամփը Կուբայի տուժած տնտեսությանը սպառնացել է նավթային շրջափակմամբ։ «Կուբան փլուզվող երկիր է։ Դա եղել է վաղուց, բայց հիմա նրա կողքին չկա Վենեսուելա, որը կարող … Read more