ՀՀԿ ԳՄ նիստում ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումը՝ միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվեցին և ամփոփվեցին կուսակցության խմբակցության կողմից նախաձեռնված վերջին խորհրդարանական լսումների արդյունքները։ Արձանագրվեց, որ վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկի շուրջ ձևավորվել է լայն հասարակաքաղաքական միախմբվածություն, ինչում իրենց կարևոր դերակատարությունն ունեն նաև արտախորհրդարանական ուժերը և գործիչները։ Ողջունվեց խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցության որոշումն, այնուհանդերձ, միանալ տվյալ գործընթացին և ընդգծվեց … Read more

«Նենց տպավորություն էր՝ տալիս ենք ստորագրությունների ցուցակը, մնացածը ինքներդ ոնց ուզում եք»․ Էդգար Ղազարյանը՝ «Հայաստան» խմբակցության մասին

«Չգիտեմ ինչի՝ «Հայաստան» խմբակցության անունից հայտարարություն արեց ոչ թե խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը, այլ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ ԱԺ կանոնակարգով խմբակցության անունից հայտարարություն անելու իրավունք ունեն ղեկավարն ու քարտուղարը։ Չգիտեմ՝ ինչու էր ընտրվել այդ ձևաչափը։ Ոնց հասկացա՝ 28 պատգամավորների ցանկը ցույց տվեց, որոնք դեռ վաղուց  էին ստորագրել։ Հույս ունեմ, որ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները կմիանան իրական … Read more

«Դուք հլը ընդդիմադիրներով միավորվեք, հետո ՔՊ-ի մասին խոսեք»․ Դավիթ Համբարձումյան

«Սպասելիքներ լավ է, որ կան։ Բնական է, որ կարող է այդպես էլ լինի։ Այս գործընթացը կանգ չի առնելու, և մենք պիտի հասցնենք իր տրամաբանական հաղթական ավարտին։ Իհարկե, պիտի լինեն»,-հարցին՝ հնարավո՞ր է Ձեր գործոնով պայմանավորված ինչ-որ ՔՊ-ականներ միանան իմպիչմենտի գործընթացին, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց իմպիչմենտի գործընթացի՝ «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։ Նա նշեց՝ … Read more

«Արցախցիների վերադարձի իրավունքը չի կարող պայմանավորված լինել որեւէ վարչապետի անձնական ընկալմամբ, այդ իրավունքը երաշխավորված է միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներով»

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն իր ելույթում ասաց, որ արդեն երկու տարի է անցել այն արհավիրքից, երբ Արցախի ավելի քան 120 հազար բնակիչ ենթարկվեց պլանավորված էթնիկ զտման եւ բռնի տեղահանվեց իր պատմական … Read more

«Ժողովուրդը նույնքան հոգնել է եւ չի ընդունում գործող ընդդիմությանը»․ Սամվել Ֆարմանյան

«Լա՞վ է, թե վատ, Նիկոլ Փաշինյանն արդեն սպանել է ՀՀ երրորդ հանրապետությունը եւ այն գտնվում է դեմոնտաժման փուլում»,- խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու թեմայով «Պատիվ ունեմ» խմբակցության հրավիրած լսումների ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Նա տպավություն ունի, որ իր արտաքին տերերից Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է ստացել մեկ փուլ … Read more

«Տղերք, տպավորություն է, որ ձեր համաձայնությունը տվել եք մեզ ինադու, ոչ թե հանուն Նիկոլի հեռացման, մի արեք այդպես»․ Արմեն Աշոտյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել էր, որ միանում են «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի նախաձեռնությանը եւ իրենց ստորագրություններն էր փոխանցել։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ ողջունում է «Հայաստան» խմբակցության գործընկերների … Read more

«Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունն ավելի քան 80 տոկոս է, ամռանն ունեցել ենք արտագաղթի լրացուցիչ ալիք»․ Արտակ Բեգլարյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «Արցախի ժողովրդի շրջանում աղքատությունն ավելի քան 80 տոկոս է, այն դեպքում, երբ ՀՀ-ում միջին աղքատությունը շուրջ 23 տոկոս է։ Եվ գնալով խորանում է այդ աղքատության ցուցանիշը, քանի որ մեր ժողովուրդը շարունակում է … Read more

«Մենք երեք ամիս առաջ ենք ասել, որ Դավիթ Համբարձումյանի հետ խնդիր չունենք, միանում ենք»․ Իշխան Սաղաթելյան

«Միացել ենք չորս ամիս առաջ։ Չորս ամիս գործընթացն առաջ չի գնացել։ Մեր գործընկերները պատճառաբանել են՝ առաջ չի գնում, քանի որ մեր ձևաթղթի տակ ստորագրված չէ։ Այն հայտարարությունը, որ արել ենք, բավարար չէ, գործընթացն առաջ տանելու համար։ Վստահեցրել են, որ կան ՔՊ գործընկերներ, որոնք չեն միանում, քանի որ մեր ստորագրությունները դրված չեն այդ ձևաթղթի տակ։ Մենք … Read more

«Եթե դու Հայաստանի սահմանը չգիտես, ի՞նչ գիտես, որ Հայաստանը 29 743 քկմ է, սենց սուտ ու լկտիություն չեմ կարող պատկերացնել»․ Հրանտ Բագրատյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «Նիկոլ Փաշինյանի քաղաքական սխալներից առաջինը Արցախի կորուստն էր՝ հրաժարվել Մինսկի խմբի առաջարկներից եւ հետո իմիտացիա անել, թե պատերազմ է վարել։ Նախօրոք որոշել են, որ թող մի 4-5 հազար մարդ զոհվի, որ հայ … Read more

«Ինչքան էլ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք, ինչքան էլ Էդմոն Մարուքյանը 3 անգամ ավելի Նիկոլ է, քան Նիկոլը, մենք առաջարկություն ունենք՝ նստենք մի հատ խոսանք»․ Հովիկ Աղազարյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել են խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: ՔՊ-ից դուրս եկած պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ելույթում ասաց, որ ամբողջովին կիսում է հայտարարության մեջ նշված փաստերն ու հիմնավորումները՝ իմպիչմենտ հայտարարելու համար։ «Ես քաղաքագետ չեմ, բայց ես իմպիչմենտը հասկանում եմ հետեւյալ ձեւով՝ իմպիչմենտ … Read more