ՀՀ տնտեսական աճը 2025-ին կազմել է 7.2-%

20 փետրվարի 2026 – 16:44 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի տնտեսական աճը 2025 թվականին կազմել է 7.2 տոկոս: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «ՀՀ տնտեսական (ՀՆԱ) աճը 2025թ.-ին կազմել է 7․2%»,- գրել է նա: Այս ցուցանիշը գերազանցում է նախապես հնչեցված նվազագույն շեմը: Մեկ այլ գրառման մեջ ասվում է․ «Կառավարության … Read more

ՀՀ և Վրաստանը բեռների անխոչընդոտ տարանցման հարցեր են քննարկել

20 փետրվարի 2026 – 16:38 AMT PanARMENIAN.Net – ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նրա հրավերով Հայաստան ժամանած Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խորացման, զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնմանը միտված մի շարք առաջնահերթություններին՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը … Read more

Փամբուխչյան․ Փոսալցումն այս տարի շուտ ենք սկսել՝ բիտումի պակաս չկա, բայց կան թերացումներ

20 փետրվարի 2026 – 16:05 AMT PanARMENIAN.Net – Երևանում փոսալցման աշխատանքների կազմակերպման ընթացքում բիտումի պակաս չի եղել, բայց եղել են թերացումներ, ասել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նա նաև հայտնել է, որ նախկինում փետրվար ամսին փոսալցումներ չեն կատարվել: «Ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում։ Ունենք դեպքեր, մասնավորապես՝ այսօր պարզել ենք, որ Վարդանանց … Read more

ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի համար դառնում է ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության նշանակալի այլընտրանք․ Fitch Solutions

ԱՄՆ-ի նախաձեռնած TRIPP նախագիծը գրավել է ներդրողների ուշադրությունը․ նշվում է Fitch Solutions միջազգային վերլուծական ընկերության կանխատեսման մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մտել է իրականացման նախնական փուլ, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհառազմավարական ներկայության աճը մեծացրել է նոր տարանցիկ նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը։ TRIPP-ը, որ Հայաստանի միջոցով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, կարող է զգալիորեն … Read more

Համոզված եմ, որ մեր տնտեսական համագործակցության առկա ներուժը դեռևս ամբողջությամբ իրացված չէ․ Պապոյանը՝ Վրաստանի իր գործընկերոջը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստանում է գտնվում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակում այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացել է երկու երկրների նախարարների պաշտոնական հանդիպումը։ Հայաստան–Վրաստան երկկողմ օրակարգի շրջանակում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք առաջնահերթություններ՝ ընդգծելով տնտեսական կապերի ռազմավարական նշանակությունը և փոխշահավետ զարգացման հանձնառությունը։ «Համոզված … Read more

Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հանվում են բազմաբնակարան շենքերում միկրոգեներացիայի օբյեկտների՝ մասնավորապես արև ային վահանակների և մարտկոցների կիրառման սահմանափակումները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը բնակելի ֆոնդում, ինչը հատկապես արդիական է Ռուսաստանի միասնական էներգահամակարգի որոշակի հատվածներում կանխատեսվող էներգադեֆիցիտի պայմաններում։ Նոր կարգավորմամբ նախատեսվում է վերացնել նաև … Read more

Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը

 Տնտեսություն 20 Փետրվար, 2026 12:19 Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հանվում են բազմաբնակարան շենքերում միկրոգեներացիայի օբյեկտների՝ մասնավորապես արև ային վահանակների և մարտկոցների կիրառման սահմանափակումները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը բնակելի ֆոնդում, ինչը հատկապես արդիական է … Read more

IDBank-ի Arca Classic քարտը մինչև 2% հետվճարի հնարավորություն է տալիս

20 փետրվարի 2026 – 12:06 AMT PanARMENIAN.Net – IDBank-ի Arca Classic քարտով վճարումներ կատարելիս կարելի է կուտակել մինչև 2% հետվճար (քեշբեք)․ 1000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր անկանխիկ վճարումից տրամադրվում է հետվճար՝ ամսական մինչև 60,000 ՀՀ դրամի առավելագույն չափով։ Arca Classic քարտը նախատեսված է Հայաստանում ամենօրյա անվտանգ և արագ վճարումներ իրականացնելու համար։ Քարտը կարելի է հեշտությամբ … Read more

Ապրիլի 1-ից թոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով. գործադիրի այսօրվա որոշումները

Օտարերկրյա ներդրողները կունենան տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ և պարտականություններ, ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով.  որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում, որի մասնակիցները՝ գիրք նվիրելու օրվա կապակցությամբ ստացել են նվերներ՝ գրքերի տեսքով: Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բենզինը կէժանանա

Ակնկալվում է, որ կնվազեն բենզինի և դիզելային վառելիքի գները․  Facebook-ի իր էջում այս մասին գրել է Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։ Ըստ Սմբատյանի՝ վառելիքի գները կարող են նվազել՝ պայմանավորված բեռնափոխադրման լոգիստիկ ծախսերի կրճատմամբ։