20 փետրվարի 2026 – 12:06 AMT
PanARMENIAN.Net – IDBank-ի Arca Classic քարտով վճարումներ կատարելիս կարելի է կուտակել մինչև 2% հետվճար (քեշբեք)․ 1000 ՀՀ դրամը գերազանցող յուրաքանչյուր անկանխիկ վճարումից տրամադրվում է հետվճար՝ ամսական մինչև 60,000 ՀՀ դրամի առավելագույն չափով։ Arca Classic քարտը նախատեսված է Հայաստանում ամենօրյա անվտանգ և արագ վճարումներ իրականացնելու համար։
Քարտը կարելի է հեշտությամբ պատվիրել IDBank-ի մասնաճյուղերում կամ Idram&IDBank հավելվածի բանկինգ բաժնի միջոցով։ Ընդ որում, Arca Classic քարտը կարելի է ստանալ ամբողջովին անվճար՝ միանալով IDsalary աշխատավարձային փաթեթին և աշխատավարձը ստանալով IDBank-ի միջոցով։
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում անկանխիկ վճարումների իրականացումը և բարձրացնել քաղաքացիների ներգրավվածությունը ժամանակակից ֆինանսական գործիքների կիրառման մեջ։
Հետվճարը հաշվարկվում է ՀՀ տարածքում գրանցված տնտեսվարողներից Arca քարտերով կատարված անկանխիկ վճարումներից՝ ֆիզիկական վաճառքի կետերում կամ առցանց միջավայրում իրականացված գործարքների դեպքում և կազմում է մինչև 2%՝ 1000 ՀՀ դրամը գերազանցող վճարումների համար։ Գործարքները, որոնց համար չի տրամադրվում հետվճար, նշված են բանկի կայքում։
Մեկ գործարքի համար հետվճարի առավելագույն չափը կազմում է 6000 ՀՀ դրամ, իսկ մեկ անձի համար ամսական առավելագույն շեմը՝ 60,000 ՀՀ դրամ։
Arca կենսաթոշակային քարտերը նույնպես ներառված են ծրագրում, ինչը նշանակում է, որ գործող 20% վերադարձի ծրագրից բացի կենսաթոշակառուները նույնպես կարող են օգտվել մինչև 2% հետվճարից։
Ծրագիրը գործում է 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված գործարքների համար, իսկ հետվճարների փոխանցումները կիրականացվեն 2026 թվականի փետրվարից մինչև 2027 թվականի հունվար։ Հետվճարները վճարվելու են մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: