Ռուսաստանում հեշտացնում են բնակարաններում արև ային մարտկոցների տեղադրումը





Տնտեսություն


Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հանվում են բազմաբնակարան շենքերում միկրոգեներացիայի օբյեկտների՝ մասնավորապես արև ային վահանակների և մարտկոցների կիրառման սահմանափակումները։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնել վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը բնակելի ֆոնդում, ինչը հատկապես արդիական է Ռուսաստանի միասնական էներգահամակարգի որոշակի հատվածներում կանխատեսվող էներգադեֆիցիտի պայմաններում։

Նոր կարգավորմամբ նախատեսվում է վերացնել նաև գործող այն սահմանափակումը, ըստ որի՝ միկրոգեներացնող կայանքներից դեպի ընդհանուր էլեկտրական ցանց տրվող էներգիայի առավելագույն ծավալը չէր կարող գերազանցել 15 կՎտ-ը։ Այսուհետ այդ սահմանաչափերը կորոշվեն կառավարության կողմից՝ ըստ անհրաժեշտության։ Օրենսդրական այս փոփոխությունն իրականացվում է 2025 թվականի հունվարի 1-ից ներդրված էլեկտրաէներգիայի տարբերակված սակագների ֆոնին, երբ քաղաքացիների վճարումների չափն ուղղակիորեն կախված է սպառման ծավալներից։ Մասնագետների կարծիքով՝ սեփական էներգիայի արտադրության հնարավորությունը բնակարանատերերին թույլ կտա օպտիմալացնել ծախսերը և նվազեցնել ծանրաբեռնվածությունը պետական ցանցերի վրա։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]





Leave a Comment