Գալստյանը՝ 1000 և 10,000 դրամանոցների նմանության մասին․ «Դոլարի թղթադրամները նույն գույնի և չափի են, բայց չեն շփոթում»

17 մարտի 2026 – 17:07 AMT PanARMENIAN.Net – 1000 և 10, 000 դրամանոց թղթադրամների հնարավոր փոփոխության հարցը, որոնք քաղաքացիները հաճաժ շփոթում են, քննարկվել է, սակայն այն կապված է զգալի ծախսերի հետ, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նա նշել է, որ ԱՄՆ դոլարի տարբեր թղթադրամները նույն գույնի, նույն ձևի և չափի են, սակայն մարդիկ … Read more

ԿԲ նախագահ․ Մերձավոր Արևելքի հակամարտությունը կարող է ՀՀ-ում 1.2–1.7% գնաճ առաջացնել

17 մարտի 2026 – 16:38 AMT PanARMENIAN.Net – Մերձավոր արևելքում հակամարտության սրման դեպքում ՀՀ-ի վրա այն կարող է ունենալ 1.2-1.7 % գնաճի էֆեկտ, հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: Նրա խոսքով՝ նման ազդեցությունը կարող է պայմանավորվել մի քանի գործոններով՝ նավթի գների հնարավոր աճով, ներմուծման այլընտրանքային ճանապարհների օգտագործմամբ և Իրանից ներմուծվող պարենային ապրանքների փոխարինմամբ։ Նա … Read more

Ապրիլի 1-ից ԱՊՊԱ հատուցումների սահմանաչափերը կբարձրանան

17 մարտի 2026 – 15:22 AMT PanARMENIAN.Net – Ապրիլի 1–ից ԱՊՊԱ համակարգում կբարձրանան հատուցման սահմանաչափերը։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ որոշման հիմքում դրվել է ԱՊՊԱ համակարգի զարգացման ռազմավարությունը, որով նախատեսվել է իրականացնել հաճախորդակենտրոն քայլեր։ Նոր կարգավորմամբ գույքային վնասների դեպքում մեկ անձի համար նախատեսված 1,800,000 դրամի փոխարեն … Read more

Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետևանքները ԵԱԶԲ տարածաշրջանի երկրների համար խառը կլինեն․ զեկույց

Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով էներգակիրների գների աճը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Ղազախստանի արտահանման եկամուտների աճի, սակայն երկարատև էներգետիկ ցնցումը կարող է բացասաբար անդրադառնալ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարածաշրջանի մյուս երկրների տնտեսությունների վրա․գրում է ТАСС-ը՝ ԵԱԶԲ–ի մարտ ամսվա զեկույցին հղումով։ «ԵԱԶԲ տարածաշրջանի երկրների համար հետևանքները ոչ միանշանակ կլինեն։ Էներգակիր արտահանողները՝ հիմնականում Ռուսաստանը և Ղազախստանը, … Read more

Ոչ ոք պատրաստ չէ իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում․ Կայա Կալլաս

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ պետք է դիվանագիտական ​​ուղիներ գտնել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար․ գրում է Reuters գործակալությունը։ «Ոչ ոք պատրաստ չէ իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում։ Մենք պետք է դիվանագիտական ուղիներ գտնենք այն բաց պահելու համար, որպեսզի չունենանք պարենային ճգնաժամ, պարարտանյութերի ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ»,- ասել է Կալլասը։ Հիշեցնենք, … Read more

Պարսից ծոցի երկրները պահանջում են, որ ԱՄՆ-ը դադարեցնի Իրանի դեմ պատերազմը

Չնայած Պարսից ծոցի երկրները չեն խնդրել ԱՄՆ-ին պատերազմել Իրանի դեմ, նրանցից շատերն այժմ կոչ են անում նրան չդադարեցնել պատերազմը․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։   «Ծոցի բոլոր երկրներում լայն տարածում ունի այն կարծիքը, որ Իրանը Ծոցի բոլոր երկրների հետ հատել է բոլոր կարմիր գծերը։ Սկզբում մենք պաշտպանում էինք նրանց և դեմ էինք պատերազմին, սակայն … Read more

Թրամփը ժխտում է, աղբյուրները՝ պնդում․ ԱՄՆ ղեկավարը զգուշացվել է Պարսից ծոցի դաշնակիցների նկատմամբ Իրանի հնարավոր հակահարվածի մասին

Նախագահ Դոնալդ Թրամփին զգուշացրել են, որ Իրանի վրա հարձակումը կարող է հասցնել հակահարվածի ԱՄՆ-ի Պարսից ծոցի դաշնակիցների դեմ, թեպետ Թրամփը պնդում է, որ Թեհրանի արձագանքը անակնկալ էր։ Այս մասին Reuters-ին հայտնել են ԱՄՆ պաշտոնյան և ԱՄՆ հետախուզական զեկույցներին ծանոթ երկու աղբյուր։ Ըստ աղբյուրի՝ պատերազմից առաջ հետախուզական գնահատականներում չի նշվել, որ Իրանի պատասխանը «երաշխավորված է, բայց … Read more

Իրանական պшտերազմը մինչև հունիս կարող է 45 միլիոն մարդու մատնել ծայրաhեղ սnվի. Պարենի համաշխարհային ծրագիր

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Տասնյակ միլիոնավոր մարդիկ կբախվեն ծայրահեղ սովի, եթե իրանական պատերազմը շարունակվի մինչև հունիս: Այս մասին հայտնում է Պարենի համաշխարհային ծրագիրը: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումները Իրանի դեմ, որոնք սկսվել են փետրվարի 26-ին, խցանել են մարդասիրական օգնության հիմնական երթուղիները՝ հապաղեցնելով կենսական նշանակություն ունեցող բեռների առաքումը դեպի … Read more

Վճարիր Evoca Mastercard-ով և ստացիր 10% cashback

16 մարտի 2026 – 16:59 AMT PanARMENIAN.Net – Evocabank-ըևMastercard-ըսկսում են նոր ակցիա, որը մեկ ամբողջ ամիս կդարձնի կատարված գնումներն ավելի շահավետ։ Մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, արտերկրում կամ արտասահմանյան կայքերում ու հավելվածներում Evoca Mastercard քարտերով կատարված վճարումների դիմաց կարելի է ստանալ10% cashback։ Cashback-ը գործում է հետևյալ քարտերով վճարելու դեպքում՝ · Mastercard Standard · Mastercard Gold … Read more

Մելքումյան․ Գազի և էլէներգիայի սակագները պետք է 10%-ով նվազեցնել, նվազագույն աշխատավարձը 120,000 դրամ սահմանել

16 մարտի 2026 – 16:12 AMT PanARMENIAN.Net – Նոր տնտեսական և արդյունաբերական քաղաքականության իրականացման 10 առաջնահերթ քայլի իրականացմամբ կարելի է դուրս գալ ճգնաժամային իրավիճակից, հայտարարել է տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Այդ մասին նա խոսել է մարտի 14-ին «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակում «Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ, որն ացել է տնտեսագետների, բիզնեսի ներկայացուցիչների և … Read more