Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի հետևանքները ԵԱԶԲ տարածաշրջանի երկրների համար խառը կլինեն․ զեկույց

Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով էներգակիրների գների աճը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Ղազախստանի արտահանման եկամուտների աճի, սակայն երկարատև էներգետիկ ցնցումը կարող է բացասաբար անդրադառնալ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տարածաշրջանի մյուս երկրների տնտեսությունների վրագրում է ТАСС-ը՝ ԵԱԶԲի մարտ ամսվա զեկույցին հղումով։

«ԵԱԶԲ տարածաշրջանի երկրների համար հետևանքները ոչ միանշանակ կլինեն։ Էներգակիր արտահանողները՝ հիմնականում Ռուսաստանը և Ղազախստանը, կարող են օգտվել արտահանման եկամուտների աճից, բյուջետային եկամուտներից և գործարար ակտիվության լրացուցիչ աջակցությունից։ Զուտ ներմուծողների համար էներգակիրների բարձր գները նշանակում են ներմուծման ավելի բարձր ծախսեր», – նշում են բանկի վերլուծաբանները։

Նրանք կարծում են, որ «այս ազդեցությունը կարող է մասամբ փոխհատուցվել մետաղների բարձր գներով, որոնք կաջակցեն տարածաշրջանի առանձին երկրների արտահանման եկամուտներին»։

«Այնուամենայնիվ, եթե էներգետիկ ցնցումը երկար տևի, համաշխարհային տնտեսության դանդաղումը կարող է սահմանափակել արտաքին պահանջարկը և արտահանման հնարավորությունները միջնաժամկետ հեռանկարում», – նշել է ԵԱԶԲն։

Նշվում է, որ «վերջին տարիներին տարածաշրջանի երկրներում տնտեսական ակտիվության ընդլայնումն ավելի ու ավելի է պայմանավորված ներքին շարժիչ ուժերով»։

«Աճի պոտենցիալ աղբյուրներ զարգացնելու համար կառավարությունները վարում են ակտիվ ներդրումային քաղաքականություն: Այս պայմաններում Կենտրոնական Ասիայի երկրներում ՀՆԱի ընդհանուր աճը մնում է բարձր՝ մոտավորապես 7% 2025 թվականին, զարգացող շուկայական տնտեսությունների միջին 4.4%-ով ընդլայնմամբ», – ընդգծվում է զեկույցում:

Ինչպես նախկինում հաղորդվել էր, ԵԱԶԲ վերլուծաբանները կանխատեսել էին, որ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նավթի գների 75-85 դոլարի՝ մեկ բարելի համար:

Leave a Comment