Ոչ ոք պատրաստ չէ իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում․ Կայա Կալլաս

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ պետք է դիվանագիտական ​​ուղիներ գտնել Հորմուզի նեղուցը բաց պահելու համար գրում է Reuters գործակալությունը։

«Ոչ ոք պատրաստ չէ իր ժողովրդին վտանգի ենթարկել Հորմուզի նեղուցում։ Մենք պետք է դիվանագիտական ուղիներ գտնենք այն բաց պահելու համար, որպեսզի չունենանք պարենային ճգնաժամ, պարարտանյութերի ճգնաժամ, էներգետիկ ճգնաժամ»,- ասել է Կալլասը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել դաշնակիցներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ Իրանի հետ պատերազմի պայմաններում տարանցումն ապահովելու համար։

Leave a Comment