Արմավիրում մեկնարկել են ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

16 մարտի 2026 – 15:11 AMT PanARMENIAN.Net – Արմավիրում մեկնարկել են ոռոգման շրջանի գարնան նախապատրաստական աշխատանքները։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Քանքանյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը և ոլորտի պատասխանատուները Արմավիրի ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Արշակյանի հետ այցելել են Տանձուտ, Արգավանդ, Սարդարապատ, Նոր Արմավիր և Ջանֆիդա:։ Տեղերում իրականացվում են ջրատարների, հողային հունով ներտնտեսային ջրանցքների և … Read more

Հնդկաստանը հույս ունի, որ Իրանի հետ բանակցությունները կհեշտացնեն Հորմուզի նեղուցով իր նավերի անցանելիությունը

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը հայտնել է, որ Իրանի հետ բանակցությունները սկսում են մեղմել երկրի նավերի համար Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումները։ «Այս պահին ես զբաղված եմ նրանց հետ բանակցություններով, և իմ զրույցները որոշակի արդյունք են տվել»,- նշել է նա Financial Times-ի հետ զրույցում: Սակայն նախարարը հավելել է, որ չկա որևէ «ընդհանուր պայմանավորվածություն» բոլոր հնդկական … Read more

ՀՀ-ն իր զբոսաշրջային ներուժն է ներկայացրել MITT 2026-ում

16 մարտի 2026 – 14:08 AMT PanARMENIAN.Net – Զբոսաշրջության կոմիտեն հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ միասին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը և առաջարկվող զբոսաշրջային փաթեթները MITT 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մի շարք հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների և տեղի ոլորտային ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարարության բազմակողմ տնտեսական համագործակցության … Read more

Ռուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ

2025 թվականի ընթացքում Ռուսաստանում շահագործման են հանձնվել ընդհանուր շուրջ 100 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ։ Ինչպես հայտնում է PV Magazine-ը՝ հղում անելով GlobalData-ի տվյալներին, երկրում արևային էներգիայի ընդհանուր հզորությունը 2024 թվականի 3 ԳՎտ-ից 2025-ին հասել է 3,1 ԳՎտ-ի, և կանխատեսվում է, որ այս ցուցանիշը կշարունակի աճել։ Փորձագետների կարծիքով՝ հզորությունների ավելացումը հիմնականում տեղի կունենա երկրի … Read more

«Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար՝ կոյուղաջրերը լցվել են գետը

16 մարտի 2026 – 12:06 AMT PanARMENIAN.Net – «Վեոլիա Ջուրը» կտուգանվի Հրազդան գետն աղտոտելու համար: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել Shamshyan.comլրատվամիջոցում մարտի 14-ին հրապարակված տեսանյութի հիմքով, որտեղ նշվում էր, որ «Արգել ՀԷԿ»-ի հարակից տարածքով անցնող կոյուղատարից կեղտաջրերը թափվում են Հրազդան գետ։ ԲԸՏՄ-ից հայտնել են, որ պարզվել է, որ մարտի 12-ին Կոտայքի … Read more

«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբը 2025-ին մոտ 33․2 մլրդ դրամ հարկ ու տուրք է վճարել պետությանը

16 մարտի 2026 – 11:14 AMT PanARMENIAN.Net – Երկրի տնտեսական զարգացման գործում նշանակալի դեր ունեցող «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի՝ 2025-ին վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 33 մլրդ 122 մլն 52 հազար 404 դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Խմբի առաջատար և երկրի խոշորագույն ՏՏ ընկերություններից մեկը՝ Սոֆթ Կոնստրակտը, 2025 թվականին պետբյուջե է վճարել 23 … Read more

Past.am | Պարենային անվտանգության վտանգված սահմանը

Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Տարիներ շարունակ ոլորտում կուտակված խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև խորացել են, և այսօր արդեն ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը կարող է ավելի բարդանալ արտաքին զարգացումների ֆոնին։ Մերձավոր Արևելքում լարվածության աճը՝ հատկապես Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակամարտության հնարավոր սրումը, անմիջական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի … Read more

Brent տեսակի նավթի գինը մոտեցել է 105 դոլարին

Նավթի գները համաշխարհային շուկաներում աճել են։ WTI (Nymex) հում նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 1.04%-ով՝ հասնելով 97.85 դոլարի։ Brent (ICE) տեսակի նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 1.56%-ով՝ հասնելով 104.75 դոլարի։

Վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքների մասին. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  2026 թվականի  փետրվար ամսին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքի վճարման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 17-ն է:  Մարտի 17-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարման դադարեցման աշխատանքները կսկսվեն մարտի 23-ից: Գազպրոմ Արմենիա Հետևեք մեզ՝ այստեղ

ԱՄՆ էներգետիկայի նախարարը կարծում է՝ Իրանի հետ հակամարտությունը կավարտվի շաբաթների ընթացքում

ԱՄՆ էներգետիկայի նախարարը կանխատեսեց Իրանի հետ հակամարտության արագ ավարտ։ «Կարծում եմ՝ այս հակամարտությունը անպայման կավարտվի առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Հնարավոր է՝ նույնիսկ ավելի շուտ», – ABC News-ին տված հարցազրույցում ասել է Քրիս Ռայթը։ Ռայթը չի հիմնավորել իր կարծիքը, բայց նշել է, որ հակամարտության ավարտից հետո դրա բռնկման հետևանքով խաթարված մատակարարման շղթաները կվերականգնվեն։